Միխեիլ Սաակաշվիլին նշանակվել է Օդեսայի մարզի նահանգապետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի էկոլոգիայի նախարար Իգոր Շևչենկոն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին Օդեսայի մարզի նահանգապետի պաշտոնում նշանակվելու մասին: Այս մասին հաղորդում է Газета.Ru-ն:
«Եվս մեկ մերիտոկրատ է նշանակվել Ուկրաինայի ղեկավար պաշտոնում: Միխեիլ Սաակաշվիլին Օդեսայի մարզի նահանգապետն է», - ասվում է ֆեյսբուքյան գրառման մեջ:
INTERFAX.RU-ի փոխանցմամբ` Սաակաշվիլիին այդ պաշտոնում նշանակելու առաջարկ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին ներկայացրել էր Ուկրաինայի նախարարների կաբինետը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սաակաշվիլին ռուսներին առաջարկել էր հեռանալ Ղրիմից և թերակղզին փոխանցել Ուկրաինային:
1
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
2
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
3
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
4
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
5
Ծնողները վաճառել են իրենց նորածին երեխային՝ հեռախոս գնելու համար



