«Ալաշկերտ»-ն համալրել է կազմը նոր պաշտպանով
ՍՊՈՐՏԱմառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ալաշկերտ»-ն ունեցավ երկրորդ ձեռքբերումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ակումբի ղեկավարությունը մեկամյա պայմանագիր ստորագրեց սերբ պաշտպան Մլադեն Զելկովիչի հետ: 29-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել Սերբիայի «Նովի Սադ», «Ցելարեվո», «Պրոլետեր», Բոսնիայի և Հերցեգովինայի «Ռադնիկ» ու «Ժելեզնիչար», Կանադայի «Վաթեռլո» թիմերում: Ավարտված մրցաշրջանում Զելկովիչը 26 խաղ է անցկացրել «Ռադնիկի» կազմում: Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ալաշկերտը» պայմանագիր ստորագրեց սերբ պաշտպան Միլիան Յաբլանի հետ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



