Դիլիջանում «Մերսեդեսը» բախվել է արգելապատնեշին. Վարորդը սալջարդով տեղափխվել է հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 15-ին, ժամը 3.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ուսային հոդի շրջանի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 32-ամյա տղամարդ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված միջոցառումներ շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 3.00-ի սահմաններում, հիշյալ տղամարդու վարած «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Դիլիջանի Մյասնիկյան եւ Ուսանողական փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ճամփեզրի երկաթյա արգելապատնեշին, ինչի հետեւանքով նա ստացել է նշված վնասվածքը:
Կատարվում է քննություն:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



