Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ջրհեղեղն ու դիլետանտությունը. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հունիսի 12–ի Երևանում տեղաց հորդառատ անձրև։ Ըստ Գագիկ Սուրենյանի, քաղաքում 1 ժամում տեղացել է 13–14մմ անձրև, ընդ որում, այդ քանակության մեծ մասը թափվել է 10–15 րոպեում։ Նա ևաև նշել է, որ 13–14 մմ անձրևը կազմում է Երևանում հունիս ամսվա տեղումների բազմամյա միջին ամսական քանակի մոտ 50%–ը։ Այսինքն, ծառայության կենտրոնի պետի տրամադրած տվյալներից պարզ է դառնում, որ մենք գործ ունենք հսկայածավալ տեղումների հետ, գոնե Երևանի մասով։

Նման տեղումների պարագայում, կարելի է ասել, Երևան քաղաքի ջրահեռացման համակարգը բավականին լավ փորձություն անցավ և հաղթահարեց այդ փորձությունը։ Միայն որոշ փողոցներում եղան խնդիրներ ՝ Լենինգրադյան և Փակ Շուկայի դիմացի հատվածում՝ Մաշտոցի պողոտայում, որոնք շատ արագ հարթվեցին։ Եղանակի քմահաճույքը հիմք տվեց, որպեսզի ֆեյսբուքյան օգտատերերի մի ստվար բանակ և նրանց միացած հետնապահ կայքերի զորագնդեր, քննադատության արժանացնեն քաղաքապետարանի կամ այդ համակարգը սպասարկող կառույցի աշխատանքները։

Այդ քննադատություններն իհարկե իրականության հետ կապ չունեին։ Ավելի շուտ դրանք դիլետանտ դատողություններ էին և իրենց բնույթով հիշեցնում էին Յարոսլավ Հաշեկի հանճարեղ՝ «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» վեպի հերոսներից մեկին՝ բուսաբանին, որը բնավ կապ չուներ բուսաբանության հետ։ Որոշ առումով հասկանալի է։ Մարդիկ պարապ են և պետք է ինչ–որ բանով զբաղվեն։

Ջրային նման կուտակումներ լինում են նաև աշխարհի շատ զարգացած երկրների մայրաքաղաքներում։ Երբեք չես իմանա, թե ինչ անակնկալ կմատուցի բնությունը։ Մյուս կողմից, եթե անգամ եղել է վնաս, ապա նման անձրևներ, այն էլ հունիս ամսին, լինում են հիսուն տարին մեկ։ Հիմա ո՞րն է լավ, ծախսել միլիոնավոր դոլարներ ամենավերջին ու արդիական ջրահեռացման համակարգ ունենալու համար, բայց ամեն դեպքում չլինեն երաշխավորված, թե մի քանի հազար դոլարով, եթե անգամ կան հետևանքներ, դրանք վերացնել։

Պատկերացնո՞ւմ եք, ենթադրենք տասը միլիոն դոլար էր ծախսվում ջրահեռացման համակարգի վրա, այդ նույն օգտատերերը և «վերլուծաբանները» ինչ վայնասուն էին բարձրացնելու։

Իսկ իրականությունը եղել է այսպիսին։ Տարին երեք անգամ` գարնանը` ձնհալից հետո, ամռանն ու աշնանը, ինչպես նաև հորդ անձրևներից հետո, մայրաքաղաքի անձրևատար ցանցը պարտադիր կարգով մաքրվում է կուտակված աղբից: Այս տարի վերջին անգամ այն մաքրվել է մեկ ամիս առաջ: «Վեոլիա Ջուր» ընկերության տվյալներով` մեր սպասարկման տարածքում ջրերի զգալի կուտակումներ գրանցվել են երևանյան երկու հասցեում. մեկը Լենինգրադյան փողոցում, մյուսը Մաշտոցի պողոտայում՝ «Ծածկած շուկայի» հարևանությամբ: Առաջին հասցեում ջրերի կուտակումը տևել է ընդամենը 15 րոպե, քանի որ եղանակային կանխատեսումները հաշվի առնելով, ընկերության «Արևմուտք» տարածաշրջանի տնօրինության «Մաշտոց» տեղամասի աշխատանքային խումբը եղել է կազմ ու պատրաստ, անմիջապես մեկնել է Լենինգրադյան ու արագորեն վերացրել ջրի կուտակումները: Վերականգնվել է փողոցի կանոնավոր երթևեկը: Ինչ վերաբերում է «պրոսպեկտի» ստորգետնյա անցումին, ապա այստեղ իրավիճակը պայմանավորված էր անձրևի հորդառատությամբ: Անձրևաջրերը Մաշտոցի պողոտայով մեկ հոսում էին դեպի ստորգետնյա անցում, որի անձրևատար համակարգը հընթացս չէր հասցնում ջուրը հեռացնել: Այստեղից էլ՝ կուտակումները: Երկու խնդիրն էլ շատ արագ կարգավորվել է, չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին։

Իհարկե, եղել են ջրային կուտակումներ նաև երկրորդական կամ երրորդական փողոցներում, բայց քննարկել այդ թեման, նույնն է, թե քննարկել, թե ինչո՞ւ է ձմռանը Աշոցքում շատ ձյուն գալիս։

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Ամառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար Փաշինյանը նոր նշանակում է արել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար հայտարարվում է մրցույթ