Պաշտոնական. Կլաուդիո Ռանյերին վերադառնում է Ֆրանսիայի առաջնություն
ՍՊՈՐՏԱնգլիական «Լեսթերի» նախկին գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին նշանակվել է «Նանտի» գլխավոր մարզիչ, հաղորդում է ակումբի կայքը:
Իտալացի մասնագետը ֆրանսիական ակումբի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր: «Նանտի» գլխավոր մարզիչի պաշտոնում Ռանյերին կփոխարինի Սերժիու Կոնսեյսաուին, որը տեղափոխվել է պորտուգալական «Պորտու»:
Կլաուդիո Ռանյերին այս մրցաշրջանի ընթացքում էր հեռացվել «Լեսթերից», որի հետ նախորդ տարի նվաճել էր Անգլիայի չեմպիոնի տիտղոսը: Նա Ֆրանսիայի առաջնությունում աշխատել է նաեւ 2012-2014-ը՝ գլխավորելով «Մոնակոն»:
«Նանտը» Ֆրանսիայի ավարտված առաջնությունում գրավել է 7-րդ տեղը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



