Պուտինը պատրաստ է ապաստան տրամադրել ՀԴԲ նախկին ղեկավար Ջեյմս Կոմիին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ավարտված «Ուղիղ գիծը» տևել Է գրեթե չորս ժամ: Այդ ընթացքում պետության ղեկավարը պատասխանել է 68 հարցի։ Այս մասին հայտնում է Interfax-ը։
Այսպիսով՝ 2013 թվականի նրա ռեկորդը, երբ միջոցառումը տևել էր 4 ժամ 47 րոպե, չգերազանցվեց: 2013 թվականին Պուտինը հասցրել էր պատասխանել 85 հարցի:
Ռուսաստանցիների հետ զրույցի ժամանակ Պուտինը պատրաստակամություն է հայտնել ապաստան տրամադրելու ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին ղեկավար Ջեյմս Կոմիին, եթե ԱՄՆ-ում սկսեն նրան հետապնդել՝ կապված նախագահի հետ խոսակցությունների վերաբերյալ տվյալների փոխանցման հետ:
Պուտինի խոսքով՝ Կոմին ոչնչով չի տարբերվում ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենից
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



