Սոմալիում ահաբեկչության հետեւանքով 19 մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱռնվազն 19 մարդ է զոհվել Մոգադիշոյում հյուրանոցի մոտ ականապատված մեքենայի պայթյունի ու ռեստորանի վրա հարձակման հետեւանքով, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Սոմալիի ոստիկանության ներկայացուցչին։
Նախօրեին մահապարտ ահաբեկիչը ականապատված մեքենայով մխրճվել է հյուրանոցի շենքի մեջ, որից հետո զինված գրոհայինները ներխուժել են հյուրանոցին կից ռեստորան ու պատանդառել 20 մարդու։ Կեսգիշերին մոտ, անվտանգության ուժերին հաջողվել է գրոհով վերցնել ռեստորանը։ 5 զինյալներ են ոչնչացվել։ Ահաբեկչության հետեւանքով զոհվել է 19 մարդ, եւս 27-ին տեղափոխել են հիվանդանոցներ։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



