Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քնարիկ Զաքարյանը` «4 տարբերակի» վերադարձի մասին

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.
«4 տարբերակ» խմբի վերադարձի մասին Life.panorama.am-ն արդեն պատմել է: Ինչպես հայտնի էր, խումբը անակնկալներ էր պատրաստում, որպեսզի միասնական կազմով կրկին ներկայանար հանդիսատեսին: Եվ ահա, երկարատեւ դադարից հետո «4 տարբերակ»-ը կրկին բեմ բարձրացավ Ձախ Հարութի երեւանյան մենահամերգին` երգելով նրա երգացանկից «Երջանիկ եմ, որ սիրում եմ քեզ» երգը:

Դադարի, առաջիկա գործունեության ու խմբի նոր` 4-րդ անդամի մասին Life.panorama.am-ին պատմել է Քնարիկ Զաքարյանը:

«Այո, արդեն մեկ տարի է, ինչ մենք կենտրոնացրինք մեր ուժերն ու քայլեր սկսեցնք ձեռնարկել, որպեսզի «4 տարբերակը» վերադառնա, սակայն, որպես այդպիսին, վերադարձ մեծ բեմ եղավ Ձախ Հարութի մենահամերգը: Նրա հայաստանյան պրոդյուսեր Խաչիկ Եղոյանը մեզ առաջարկեց երգել Հարութ Փամբուկչյանի երգացանկից մի երգ, մենք էլ սիրով համաձայնեցինք, Ձախ Հարութն էլ շատ հավանեց իր երգի մեր մեկնաբանությունը: Ես իսկապես չեմ կարող  նկարագրել մեր ապրումներն ու ուրախությունը, երբ երկարատեւ դադարից հետո մենք կրկին բարձրացանք մարզահամերգային համալիրի մեծ բեմ ու մեզ մեծ ուրախությամբ ծափահարեց այդքան մարդ: Ի դեպ` այս համերգից հետո մենք բազմաթիվ կորպորատիվ երեկոներից հրավերներ ենք ստանում, որպեսզի կրկին կատարենք «Երջանիկ եմ, որ սիրում եմ քեզ» երգը»,- պատմեց Քնարիկը:

Խումբը պլանավորում է աշնանը նկարահանել սպասված երգի տեսահոլովակը.

«Արդեն մեկ տարի է, ինչ ունենք Ավետ Բարսեղյանի եւ Վահրամ Պետրոսյանի հեղինակությամբ մեր երգը, որը հասցրել է բավականին սիրվել: Վերջին շրջանում այնքան մեծ է մեր նկատմամբ հետաքրքրությունը, որ պարզապես անհրաժեշտ է մի նոր աշխատանք ներկայացնել: Սակայն մինչ այդ կլինեն ֆոտոշարքեր, երգեր, այսինքն`այսուհետ մեզ հետ կապված նորություններ հաճախ կլսեք»,- հավելեց երգչուհին:

Ինչպես շատերը կհիշեն` «4 տարբերակի»-ից ժամանակին Գոհար Հովհաննիսյանը դուրս եկավ, որպեսզի որպես ժողովրդական երգեր կատարող` շարունակի իր անհատական գործունեությունը: Խումբը երկար ժամանակ շարունակում էր պահպանել իր անունը, սակայն գործում էր երեք անդամով, սակայն երկարատեւ դադարից հետո «4 տարբերակը» ներկայանում է կրկին չորս անդամով.

«Իհարկե, մենք էլ էինք հասկանում, որ խումբը չի կարող կոչվել «4 տարբերակ», սակայն ունենա երեք անդամ: Պետք է խոստովանեմ, որ երկար ենք այս հարցի շուրջ մտածել, տարբեր մարդկանց տեսել, սակայն միեւնույն է, ում էլ փորձում էինք տեսնել մեր չորրորդ անդամի դերում, մի տեսակ օտարություն էինք զգում: Այդ զգացողությունն ունեինք, քանի որ մենք մեր անդամներով նախեւառաջ մտերիմ ընկերուհիներ ենք, մեզ համար դժվար էր պատկերացնելը, որ մեզ եւս մեկն է միանալու: Ի վերջո, խմբի նոր անդամ դարձավ կրկին մեր ընկերուհին` Լուիզա Նավասարդյանը: Արդյունքում մեզ մոտ ոչինչ չի փոխվել, մենք ընկերություն ենք անում միասին ու նաեւ գործընկերներ ենք` աշխատանքում: Այսօր արդեն հստակ կարող եմ ասել, որ հանդիսատեսը շատ ջերմ ընդունեց մեր նոր անդամին, ինչի համար շատ ուրախ ենք»,- նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Սլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումները 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Բանկային գաղտնիքի ապօրինի արտահոսք, մերժված վարույթներ և լռող բանկեր. ահազանգում է գործարարըԲեյոնսեն Թուրքիայում 4 դատական հայց է ներկայացրել Ավետիք Չալաբյանն օրինակելի հայ է և չի վախենում իշխանությունների ապօրինություններից. Լարիսա ԱլավերդյանՓաշինյանը «անսպասելի խոստովանություն» է արել․ ու՞մ է նա մեղադրում Խնամակալը երկար ժամանակ 84-ամյա կնոջը շան կեր է տվելՍև ծովից մոտենում է ցիկլոն, որը կբերի զովություն և խոնավություն․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Մեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿ«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս ՓաշոյանՏղամարդ գաղտնի նկարահանել է իր հարևաններին հագուստ փոխելիս և բռնվել էՌուսաստանը խմբային հարվածներ է հասցրել Ուկրաինային Կոնգոյում էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը Կցանկանայի հաղթել Չեմպիոնների լիգան․ Հենրիխ Մխիթարյան Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան