Բիթիլիսում և Դիարբեքիրում պարետային ժամ է հայտարարվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀունիսի 15-ին Թուրքիայի Դիարբեքիր և Բիթլիսի նահանգների որոշ շրջաններում նորից պարետային ժամ է հայտարարվել: Ըստ թուրքական «NTV» հեռուստաալիքի լրատվակայքի՝ թուրք ուժայինները պատրաստվում են գործողություն իրականացնել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) զինյալների հենակետերի ուղղությամբ, որի ընթացքում նախատեսվում է ոչնչացնել թաքստոցներ զինապահեստներ:
Դիարբեքիրում պարետային ժամ է հայտարարվելու Քուլփ շրջանի 25 թաղամասերում: Իսկ Բիթլիսում պարետային ժամ է հայտարարվելու մասնավորապես Հիզան շրջանի գյուղերում:
Երկու նախահանգապետարանների կողմից արված հայտարարության մեջ նշվում է, որ պարետային ժամերը կշարունակվեն ուժի մեջ մնալ այնքան ժամանակ, մինչև հավելյալ ծանուցում կարվի
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



