Երևան, 23.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թուրքիայի ընդդիմությունը սկսել է «արդարության երթը». այն կշարունակվի 28 օր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 Թուրքիայի ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի գլխավորությամբ սկսել է Անկարայից դեպի Ստամբուլ «արդարության երթը»: Այն իրականացվում է ի նշան բողոքի նույն կուսակցության պատգամավոր Էնիս Բերբերօղլուին 25 տարվա ազատազրկման դատապարտելու դատարանի որոշման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken լրատվամիջոցը:

Նախքան երթը Քըլըչդարօղլուն հայտարարություն է արել՝ ասելով, որ իրենց ցանկությունը խաղաղության մեջ ապրելն է: «Մենք չենք ցանկանում, որ բանտերում լրագրողներ ու ուսուցիչներ լինեն: Չենք ցանկանում ապրել մի երկրում, որտեղ չկա արդարություն: Այս ամենը մեզ շատ է ցավեցնում, անհրաժեշտ է վերջ տալ այս ամենին: Եթե այս ամենի համար պետք է գին վճարել, ապա թող դա ես անեմ: Այժմ քայլում եմ, այս ամենը վերջ չի ունենա: Դանակն արդեն ոսկորին է հասել: Ասում ենք՝ բավական է: Մեր երկրում ժողովրդավարություն, ազատություն ենք ցանկանում: Մեր երթը կշարունակվի այնքան, քանի դեռ այս երկրում չի հաստատվել արդարություն»,- ասել է նա:

Քեմալական կուսակցության առաջնորդը հայտարարել է, որ երթը քաղաքական կուսակցություն չի ճանաչում: «Թող ողջ աշխարհն իմանա՝ մենք մեր երկրում բռնապետական ռեժիմի դեմ դիմաց ենք»,- նշել է նա: Ցույցի մասնակիցները ձեռքում պահել են պաստառներ «արդարություն» գրառմամբ:

Անկարայի Գյուվենպարկ զբոսայգուց սկսվող երթը պետք է ավարտվի Ստամբուլի Մալթեփեի բանտի մոտ: Քըլըչդարօղլուն ասել է, որ օրական պետք է անցնեն 18 կմ: Ակնկալվում է, որ երթը կշարունակվի 28 օր: Քեմալականները քայլելուց հետո գիշերելու են ճանապարհների վրա տեղադրված վրաններում:

Էնիս Բերբերօղլուի դեմ դատական գործ էր հարուցվել «պետական գաղտնիք համարվող տեղեկությունները և փաստերը ռազմական ու քաղաքական լրտեսության նպատակով տարածելու» և «գյուլենականների խմբավորմանը գիտակցաբար և ցանկանալով օգնելու» մեղադրանքներով: Նշվում է, որ հենց նա էր տվյալներ տրամադրել «Ջումհուրիեթ»-ի նախկին գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին բեռնատարների վերաբերյալ: Հունիսի 14-ին նա դատապարտվել է 25 տարվա ազատազրկման ու կալանավորվել միանգամից դատարանի դահլիճում:

Cumhurriyet թերթի լրագրողները, այդ թվում և գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը ձերբակալել էին դեռևս 2015 թվականի նոյեմբերին նրա համար, որ վերջիններս հրապարակել էին աղմկահարույց մի հոդված այն մասին, թե ինչպես է Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունը բեռնատարներով զենք մատակարարում Սիրիայում գործող «Իսլամական պետություն»խմբավորման ահաբեկիչներին:

Դատարանը լրագրողներին մեղադրել էր պետական գաղտնիքներ հրապարակելու, լրտեսության և ահաբեկչական գաղտնի կառույցի անդամակցելու մեջ:

 

«Լուսավոր Հայաստանը» Սյունիքում է. հանդիպում Խնձորեսկի բնակիչների հետԻրավապահ համակարգը չպետք է մասնակից լինի այս վտանգավոր արկածախնդրությանը․ Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ում խստացվել են գրին քարտի տրամադրման կանոնները Ասա, ի՞նչ ես անելու, որ ռուսներին դուր գա հայկական ծաղկի բույրն ու կոնյակի համը Մոռացել էս ոնց էիր կառավարությունից փախել քո քաղաքացիներից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթն Արաբկիր վարչական շրջանումՆիկոլապետությունը ամենադաժան ու ապoրինի մեթոդներով փորձելու է ամեն գնով պահել իշխանությունը․ Տիգրան Աբրահամյան «Ուժեղ Հայաստանի» քարոզարշավն Էջմիածնում Հայ ժողովրդին չպետք է բաժանել արցախցիների և հայաստանցիների․ Արշակ Կարապետյան Ռուսաստանն անցել է տնտեսական պատժամիջոցների 2027-28 ուսումնական տարվանից ավագ դպրոցում կներդրվեն ինտեգրված առարկաներ Թևանյանը միակը չէ. Փաշինյանի թիրախում այլ պատգամավորներ էլ կան Նախատեսվում է վարելու իրավունքի վերականգնման նոր՝ առավել պարզեցված ընթացակարգ Հայաստանը դու՞րս եկավ արբանյակի կարգավիճակից, թե՞ դարձավ այլ ուժերի ազդեցության գոտի․ Արեգ ՍավգուլյանԹրամփի որդին գաղտնի ամուսնացել է «Ուժեղ Հայաստանի» քարոզարշավն Արմավիրում շարունակվում էԱՄՆ-ը պնդացնում է Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու «ոտատեղը» Բնության հետ ներդաշնակությունն ու կենսաբազմազանության պահպանումը Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատի առաջնահերթություններից են«Հարուստները չեն մահանում» գրառումից հետո 21-ամյա տղան վթարի է ենթարկվել Այսօր աշխարհի բոլոր ծայրերում ապրող յուրաքանչյուր հայի համար պետք է լինի մեկ առաջնային հարց՝ ինչպես լուծել Հայաստանի Հանրապետության անվտանգության խնդիրը. Մհեր ԱվետիսյանԻնչո՞վ կավարտվի հայ-ռուսական ճգնաժամը. Էդմոն ՄարուքյանԻնչի՞ մասին են խոսել Մակրոնն ու Ալիևը. Սամվել ԿարապետյանՀարավային Կորեայում ինքնաթիռ է կործանվել Ուժեղ Հայաստանի քարոզարշավը Այգեշատ համայնքում. ՈւղիղԱնօդաչու թռչող սարքը ընկել է լիճը և պայթել Խավարը չի կարող ստվերել գլխավոր ճշմարտությունը. քաղաքագետ Աղվան ՊողոսյանԱնկլավների վերադարձի մասին. Հրայր ԿամենդատյանՀուլիսի մեկից փարոսի հաշվարկի կարգը փոխվում է. Հրայր ԿամենդատյանԱնժամանակ կյանքից հեռացել է Գոհար ՂարիբյանըՔարոզարշավի ընթացքում պաշտոնյաներն «արդարացնում» են իրենց միլիոնավոր պարգևավճարները․ Աննա ԿոստանյանՀայաստանին փորձում են ներքաշել սխալ հակառուսական ճամբար՝ Ռուսաստանին վնաuելու համար. Լավրով «Ուժեղ Հայաստանն» այսօր Արմավիրի մարզում էՄայիսի 26-ին ժամը 18:30 Վանաձորի կենտրոնական հրապարակում տեղի կունենա մեծ հանրահավաք և համերգային ծրագի. Ուժեղ ՀայաստանԾառայության ժամկետը կլինի մեկ տարի. Սամվել Կարապետյան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Այն մասին, թե կոնկրետ ով է պատասխանատվություն կրելու Նիկոլ Փաշինյանի առերևույթ հանցանքները կոծկելու համար. Ավետիք ՉալաբյանՈւժեղ Հայաստանում բարձրագույն կրթությունն անվճար է լինելու․ Գոհար Ղումաշյան Մեծ քայլերով, դեպի մեծ ապագա. Ռոբերտ Քոչարյան Աշխատող, ստեղծարար և նախաձեռնող մարդն է ձևավորում ուժեղ տնտեսություն. Գագիկ ԾառուկյանՆիկոլ Փաշինյանը պատերազմ է սկսել պատմության դեմՆախընտրական նոր սխեմա. ո՞ր քաղաքական ուժն է իրականում հաղթահարում անցողիկ շեմը. Էդմոն ՄարուքյանՉափազանց կարևոր է ընտրություններին մասնակցությունը, այլապես ձեր ձայնը գնալու է գործող իշխանությանը. Լևոն Քոչարյան Ինչպե՞ս ի հայտ եկավ եկեղեցական հերալդիկան. «Փաստ»ԵՄ-ն իրավունք է ստացել թիրախավորելnւ այն անձանց, ովքեր ներգրավված են նավագնացության ազատությունը խոչընդnտող Իրանի գործողություններում Դատարանը քննում է Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը. ուղիղ Երևանում Մարգարյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Tesla»-ն, «Subaru»-ն և «Honda»-ն. կան վիրավnրներ «Ուժեղ Հայաստան» և «ՀայաՔվե»․ խաղաղ ապագան սկսվում է փոփոխությունիցԸնտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ վերջին 2 օրում ձերբակալվել է 21 անձ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՄԱՅԻՍԻ). Ինքնաթիռների կործանումներ, օդանավակայանի տերմինալի տանիքի փլուզում, ճոպանուղու վթար. «Փաստ»Գլենդելի քաղաքապետը Վահե Էնֆիաջյանին հանձնեց քաղաքի խորհրդանշական բանալին