Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի Օղուզի (Վարդաշենի) շրջանում` Շաքի քաղաքից 30 կմ դեպի հարավ արեւելք հոկտեմբերի 13-ին տեղական ժամանակով ժամը 05:13-ին երկրաշարժ է գրանցվել:
Ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում կատարելով Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնին, հայտնում են, որ երկրաշարժի մագնիտուդը կազմել է 4, օջախը գտնվել է 15 կմ խորության վրա:
Նախնական տվյալներով` մարդկային զոհեր եւ ավերածություններ չկան:
Անցյալ ամսվա կեսերին Ադրբեջանի Զաքաթալա-Շաքի-Օղուզ-Շամախի հատվածում տեղի ունեցած 6 մագնիտուդով երկրաշարժը բազմաթիվ ավերածություններ էր առաջացրել քաղաքներում եւ գյուղերում, մեկ կին զոհվել, մի քանի մարդ էլ վնասվածքներ էին ստացել:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



