Հայ սուսերամարտիկները մրցում են Եվրոպայի առաջնությունում
ՍՊՈՐՏԹբիլիսում ընթանում է սուսերամարտի Եվրոպայի առաջնությունը, որտեղ հանդես է գալիս նաև Հայաստանի հավաքականը,- հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը:
Խոցասուսեր զենքաձևի տղամարդկանց մրցաշարում Էդուարդ Օվիկյանը լավագույն 64-ի համար պայքարում գեղեցիկ հաղթանակ է տարել թուրք մրցակցի նկատմամբ, սակայն հաջորդ փուլում հայ սուսերամարտիկը պարտվել է։ Նույն զենքաձևում Միքայել Ղազարյանը չի կարողացել մտնել լավագույն 64-ի մեջ։
Ճկասուսերում երեք սուսերամարտիկները՝ Վահագն Մորիկյանը, Մայքլ Հովհաննիսյանը և ՊարգևբՍտեփանյանը նույնպես պարտվել են լավագույն 64-ի համար պայքարում։
Հայաստանի հավաքականից վաղը պայքարի մեջ կմտնեն խոցասուսերակիր կանայք։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



