Ալեքսանդրիայի հրաձիգը Թրամփին դավաճան էր համարում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՋեյմս Թ․ Հոդքինսոնը, որը կրակ էր բացել Ալեքսանդրիայում բեյսբոլի մարզումների ժամանակ, եղել է նախագահական ընտրություններում դեմոկրատ թեկնածու Բերնի Սանդերսի կողմնակիցը։ Առայսօր Սանդերսի լուսանկարը գլխավոր տեղ է զբաղեցնում Facebook–ի նրա էջում։
Իր հակակրանքը հանրապետականների նկատմամբ Հոդկինսոնը, որը մահացել է ոստիկանության հետ փոխհրաձգության հետեւանքով, չէր թաքցնում։ Նրա էջում կան բազմաթիվ քաղաքական մեկնաբանություններ, որոնց շնորհիվ ակնհայտ է դառնում, որ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին նա մեղմ ասած չէր սիրում։ «Թրամփը դավաճան է, Թրամփը ոչնչացրել է մեր ժողովրդավարությունը։ Ժամանակն է ոչնչացնել Թրամփին ու նրա շրջապատին»,- գրել էր նա։
Նշենք, որ Հոդկինսոնը կրակ էր բացել բեյսբոլի այն մարզումների ընթացքում, որոնք հանրապետականներ էին մասնակցում, այդ թվում կոնգրեսականներ։ Վիրավորվել է 5 մարդ, այդ թվում Ներկայացուցիչների պալատում հանրապետական մեծամասնության ղեկավար Սթիվ Սկալիզը ։



