Ըմբիշներից Միհրան Հարությունյանը հաղթեց առաջին գոտեմարտում, իսկ Չալյանը՝ պարտվեց. Եվրոպական խաղեր
ՍՊՈՐՏԱռաջին Եվրոպական խաղերի երկրորդ օչը Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշներից երեքը հաղթանակով են մեկնարկել:
Բաքվում ընթացող Եվրոպայի Ամառային Առաջին խաղերի մրցակցային երկրորդ օրվա առաջին հաղթանակը տարավ հունահռոմեական ոճի ըմբիշ, 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը: Մեր մարզիկը դյուրին հաղթանակ տարավ իսպանացի Իսմայել Սանչես Նավարոյի նկատմամբ: Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Կարապետ Չալյանը պարտվեց դանիացի Մարկ Մադսեն:
Առաջին Եվրոպական խաղերը անցկացվում են Բաքվում 2015 թվականի հունիսի 12-28-ը։ Հայաստանն այդ խաղերում ներկայացված է 6 մարզաձևով` բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, թաեքվոնդո, հրաձգություն, և կունենա 25 մարզիկ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



