«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Սոկրատիս Պապաստատոպուլոսով
ՍՊՈՐՏԴորտմունդի «Բորուսիայի» հույն պաշտպանը շարունակում է գտնվել ԱՊԼ-ի ակումբների հետաքրքրության շրջանակում: Ինչպես հաղորդում է Bild-ը, ավելի վաղ Սոկրատիսի նկատմամբ հետաքրքրություն էին ցուցաբերում «Չելսին» և «Արսենալը», իսկ հիմա պաշտպանի համար պայքարի մեջ է մտել նաև «Մանչեսթեր Յունայթեդը»:
Տվյալ պահին «Կարմիր սատանաները» դեռ պաշտոնական առաջարկ չեն արել դորտմունդցիներին, սակայն Պապաստատոպուլոսի համար նրանք ստիպված կլինեն վճարել 30 մլն եվրո:
Սոկրատիսի գործող պայմանագիրը «Բորուսիայի» հետ լրանում է 2019 թվականին: Ակումբի գույները նա պաշտպանում է 2013 թվականից:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



