Բելառուսը հուլիսի 1-ից կհրաժարվի ռուբլուց
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելառուսի ազգային բանկը հուլիսի 1-ից կդադարեցնի ռուսական ռուբլին արժութային պահուստներում ներգրավելուց։ Այդ մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ` հուլիսի 1-ից պետությունն ամբողջովին կուղղորդվի միջազգային չափանիշներով։
Նշվում է, որ հունիսի 1-ի դրությամբ Բելառուսի պահուստները, ըստ ԱՄՀ-ի, կազմել են 5.2 մլրդ դոլար, իսկ ազգային չափանիշներով՝ 5.6 մլրդ դոլար։
Մինսկը նաև պատրաստվում է մեծացնել պահուստները 500 մլն դոլարով, չնայած երկրի` ավելի քան 3 մլրդ դոլարի պարտքին։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



