Հայաստանում երեք հիվանդի ոսկրածուծի ցողունային բջիջների փոխպատվաստում կիրականացվի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում ոսկրածուծի ցողունային բջիջների փոխպատվաստման համար երեք հիվանդ է նախապատրաստվում: Պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ ապրիլին իրականացված երկու փոխպատվաստումներն էլ հաջող են անցել: «Թե տարվա ընթացքում քանի փոխպատվաստում կիրականացվի, ցույց կտա անհրաժեշտությունը»,-հավելեց նա:
ՀՀ առողջապահության նախարարության պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում Համբուրգի Էպենդորֆ կլինիկայի փոխպատվաստման բաժնի ղեկավար, պրոֆեսոր Նիկոլաուս Կրյոգերը արյունաբանական կենտրոնի տրանսպլանտոլոգների թիմի հետ ապրիլի 10-ին իրականացրեց Հայաստանում ոսկրածուծի ցողունային բջիջների առաջին երկու հաջող փոխպատվաստումը:
Հայաստանում տարեկան 60 փոխպատվաստման կարիք կա:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



