ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչները փաստաթղթեր կհամաձայնեցնեն ՌԴ գործընկերների հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ԶՈՒ օպերատիվ վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը հունիսի 13-ից 16-ը Մոսկվայում կմասնակցի Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության 2017թ. ծրագրով նախատեսված զինված ուժերի կիրառման պլանավորման հարցերի քննարկմանը, ՀՀ զինված ուժերի և ՌԴ զինված ուժերի համատեղ կիրառման օպերատիվ (մարտական) փաստաթղթերի մշակման և պահպանման կարգի մասին հրահանգի նախագծի համաձայնեցմանը:
ՀՀ ԶՈՒ ռազմավարական պլանավորման վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը հունիսի 13-ից 15-ը Մոսկվայում կմասնակցի ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև ռազմավարական պլանավորման հարցերով աշխատանքային հանդիպմանը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



