Մեքսիկայի հավաքականի ավագը տեղափոխվեց «Ռոմա»
ՍՊՈՐՏՖուտբոլի Մեքսիկայի հավաքականի ավագ Էկտոր Մորենոն հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենից» տեղափոխվել է «Ռոմա», հաղորդում է իտալական ակումբի պաշտոնական կայքը: Կենտրոնական պաշտպանը կնքել է չորս տարվա պայմանագիր: Տրանսֆերի գինը չի նշվում:
29-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել նաեւ հոլանդական «ԱԶ Ալկմարում», իսպանական «Էսպանյոլում»:
Անցած մրցաշրջանում մեքսիկացի ֆուտբոլիստը ՊՍՎ-ում անցկացրել է 38 հանդիպում, խփել է 7 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



