Օբաման Վաշինգտոնում իրենց վարձակալած շքեղ բնակարանը ձեռք է բերել 8.1 մլն դոլարով. լուսանկարներ
ԼԱՅՖPast.am-ը գրում է.ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման ընտանիքի հետ Սպիտակ տնից հեռանալուց հետո վարձակալությամբ բնակություն էր հաստատել Վաշինգտոնում գտնվող շքեղ առանձնատանը:
Ինչպես հայտնում է foxnews.com-ը, Բարաք Օբաման վերջերս այդ բնակարանը գնել է 8.1 միլիոն դոլարով: Առանձնատունը գտնվում է մայրաքաղաքի հյուսիս արևմուտքում` Քալորամա շրջանում:
Այս տեղեկությունը լրատվամիջոցներին հաստատել է Օբամայի խոսնակ Քևին Լյուիսը՝ նշելով, որ Օբամաները պատրաստվում են Վաշինգտոնում ապրել դեռևս 2.5 տարի, մինչև նրանց կրտսեր դուստրը չավարտի ուսումը. ուստի՝ նրանք ավելի նպատակահարմար են գտել վարձակալելու փոխարեն գնել տունը:
Պարզվում է, որ Օբամայի տան հարևանությամբ է գտնվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դստեր` Իվանկա Թրամփի առանձնատունը:
Առանձնատան իրական արժեքը 6.187 մլն դոլար է, սակայն Օբամաները 2 մլն դոլար ավելի են վճարել դրա համար: Բնակարանն ունի 9 ննջասենյակ, 9 լոգասենյակ ու հագեցված է հարմարավետ կյանքի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով:



