Ալավերդիում կրակոցներ են հնչել. կա մեկ զոհ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼոռու մարզի Ալավերդիում կրակոցներ են հնչել, քաղաքացի Կ. Փ.-ն հիվանդանոցի ճանապարհին մահացել է։ Սպանության վերաբերյալ կատարվում է քննություն, պարզվում են հանգամանքները։
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվական վարչությունից տեղեկացրին, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում սպանություն է տեղի ունեցել։
«Դեռևս ինքնությունը չպարզված անձը կրակոցներ է արձակել Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 1978 թվականի ծնված Կ. Փ.-ի ուղղությամբ և սպանել նրան։ Տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները վնասազերծել են և բերման ենթարկել հանցագործությունը կատարողին»,- ասացին ոստիկանությունից։
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին



