Վթար Թբիլիսյան խճուղում. տուժածների վիճակը ծանր է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 14-ին, ժամը 00.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում' Շամպայն գինիների գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլ.սյանը, առկա են արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ ՓՋ-ն:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 77QD747 պետհամարանիշի (վարորդ՝ Հ. Խ., ծնվ. 1972թ.) ավտոմեքենան բախվել է էլ.սյանը. Հ.Խ. և ուղևորներ՝ Գ. Թ.-ն (ծնվ. 1969թ.) և Ս. Պ.-ն (ծնվ. 1969թ.) տեղափոխվել են «Սրբ. Գր.Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր կայուն:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:
1
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



