Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Շինությունների` միասնական ոճ չունենալու մտահոգությունը տեղին է. մասնագետներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ճարտարապետների միությաննախագահ Մկրտիչ Մինասյանը կարևոր է համարում վարչապետ Կարեն Կարապետյանի՝ շենքերի, շինությունների տանիքների միասնական ոճ սահմանելու մասին հանձնարարականը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նա նշեց, որ այդ հարցը բազմիցս բարձրացվել է, բայց արմատական լուծում չի ստացել:

«Միշտ ասվել է, որ մեր թամանյանական ոճի շենքերի նկատմամբ նման մոտեցում ցուցաբերելը, դեֆորմացնելը, թե գեղարվեստական, թե քաղաքաշինական առումով անթույլատրելի է: Այդ շենքերն արդեն մինչև 7-բալանոց սեյսմակայունություն ունեն, այսինքն՝ դրանց ռեսուրսը սպառված է, և մի ավելորդ ծանր բեռն արդեն իսկ վտանգում է բոլոր բնակիչներին: Տեսնում ենք, որ տանիքներն աղավաղված են»,-ասաց Մկրտիչ Մինասյանը:

Նա ընդգծեց, որ վարչապետի մտահոգությունը շատ տեղին է: Մկրտիչ Մինասյանը հույս հայտնեց, որ գոնե այս անգամ այդ մտահոգությունը կհասնի բոլորին, և գործադիր մարմինները կկարողանան խնդիրը նախ կասեցնել, հետո կարգավորել:

«Ախր, սա պետք է անգամ վարչապետի խնդիրը չդառնար, քանի որ կան գերատեսչություններ, համայնքների ղեկավարներ, որոնց իրավասության տակ է նման կառուցապատումների համար թույլտվություն չտալը: Քաղաքաշինության մասին օրենքով դրանք կարգավորված են, բայց առանձին մարդիկ օրենքի պահանջները շրջանցելու ճանապարհներ են գտնում»,-ասաց Մկրտիչ Մինասյանը:

ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության խորհրդատու Ալեքսանդր Մովսիսյանը նշեց, որ ձեղնահարկերի հետ կապված խնդիրը լուրջ է:

«Շենքը հաշված է 7 բալի համար, և մենք իրավունք չունենք մի հարկ ավելացնելու, որը կտրուկ կիջեցնի շենքի սեյսմակայունությունը: Մեր պատկերացմամբ՝ տեխնիկական եզրակացության մեջ պետք է լրացուցիչ տողեր նշել, թե քանի բալի համար է հաշվարկված եղել շենքը, ներկայումս վտանգը քանի բալ է, եթե տեսնում են, որ այնտեղ լուրջ խնդիր կա, պետք չէ թույլ տալ ձեղնահարկ կառուցել»,-ասաց նա:

Թույլտվություն տալու գործընթացը խստացնելուց բացի՝ կոմիտեն առաջարկում է պիլոտային ծրագիր իրականացնել, որով Երևանում 4-հարկանի շենքում թեթև մետաղային կոնստրուկցիաներով ձեղնահարկ կսարքվի: Դրա հիման վրա կստեղծվի կատալոգ, որով բնակչությունը կառաջնորդվի ձեղնահարկեր կառուցելիս:

Ինչ վերաբերում է շենքերի ֆասադային հատվածին, ապա Ալեքսանդր Մովսիսյանի կարծիքով, դրա հետ կապված ևս բոլոր աշխատանքները պետք է շինթույլտվությամբ լինեն, անգամ պատուհաններ փոխելը, որպեսզի չաղավաղվի շենքի արտաքին տեսքը: Կմշակվի համապատասխան էսքիզային նախագիծ, համայնքի հետ կհամաձայնեցվի: Տանիքների գունային ներդաշնակությունը նույնպես պետք է համաձայնեցված լինի: Առաջարկվում է ստեղծել գունային գամմաների մասին հավելված, պահանջել, որ ճարտարապետական առաջադրանքում պարտադիր ներգրավվեն այդ պահանջները, և հետևել դրանց իրականացմանը:

 

 

Ես հավատում եմ, որ «Արարարտ-Արմենիան» ունակ է անցնել որակավորման վերջին փուլ. ԲերեզովսկիԳերմանիայում ահաբեկչության գործով քննություն է սկսվել Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով անօդաչու սարք հայտնաբերելուց հետոԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա ՍողոմոնյանՕգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճում