«Ալաշկերտն» առաջին մարզումն է անցկացրել Մինսկում
ՍՊՈՐՏՀայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» սկսել է իր 10-օրյա ուսումնամարզական հավաքը Մինսկում` նախապատրաստվելով Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի հանդիպումներին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` թիմն առաջին մարզումն է անցկացրել Մինսկում: Մարզմանը մասնակցել են նաև «Ալաշկերտին» միացած սերբ կենտրոնական պաշտպան Միլիան Յաբլանը:
192 սմ հասակ ունեցող ֆուտբոլիստը հանդես է եկել Սերբիայի «Նովի Սադ», «Ցելարեվո», «Պրոլետեր», «Բորաց Չաչակ», Բելառուսի «Նեման», Ղազախստանի «Կայսար» և «Ակժայիկ», Լիտվայի «Սուդուվա» թիմերում: Միլիան Յաբլանի նախորդ ակումբը Չեռնոգորիայի «Մլադոստն» էր:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



