Տեքստիլագործության «գրավիտացիան» հասել է Ֆրանսիա
ԲԼՈԳՍեդա Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Տեքստիլի արտադրությունը հետաքրքրություն է առաջացնում ոչ միայն տեղացի, այլ նաև արտասահմանյան ընկերությունների մոտ: Օրերս Հայաստանում էին Ֆրանսիայում տեքստիլագործությամբ զբաղվող առաջատար ընկերություններից մեկի պատվիրակությունը:
Վերջիններս կենտրոնացրել են իրենց արտադրությունը աշխատանքային և անհատական պաշտպանության հագուստների վրա: Ներկայումս մի քանի ընկերություն ձեռք է բերել ֆրանսիացիների հետ պայմանավորվածություն և միայն մնում է հուսալ, որ համագործակցությունը դրական ազդեցություն կունենա աշխատատեղերի ստեղծման տեսանկյունից:



