Երևան, 16.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ոչ մի բանից չեմ հիասթափվում». ընտրությունից հետո Հայաստանը լքած Տիգրան Արզաքանցյանը հյութերի արտադրություն կսկսի Գավառում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀԿ–ական նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը, ով խորհրդարանի ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էր Գավառում ու իր ակնկալածից բավական քիչ ձայն ստացավ, մտադիր է հյութերի գործարան հիմնել Գավառում: Հիշեցնենք, որ Հայաստանում նրա հիմնադրած «Վեդի ալկո» և «Աշտարակի գինիների գործարան» ընկերությունները ֆինանսական խնդիրներ ունեցան ու սնանկացան:

Ընտրություններից հետո Հայաստանից հեռացած Արզաքանցյանը հրաժարվեց պատասխանել «Փաստի» այն հարցին, թե ի վերջո իրեն խաբված համարո՞ւմ է, թե՞ ոչ: Հիշեցնենք, որ ընտրություններից հետո ՀՀԿ–ական Տիգրան Արզաքանցյանը մամուլում հայտարարեց, թե «մարդիկ ձայները վաճառել են, փողերը տվել, «Բարգավաճ» են ընտրել, Բոթոյան են ընտրել։ Վերջին օրով մարդկանց ըտենց կոռուպցիայի տակ են մտցրել, մարդիկ որոշեցին մի օրվա բուտերբրոդի փողը, քանց թե որ ես միշտ իրենց կողքն եմ եղել»։

«Փաստը» մի քանի հարց ուղղեց արտերկրում գտնվող Տիգրան Արզաքանցյանին:

– Պարոն Արզաքանցյան, ընտրությունների արդյունքում վերջնական հիասթափվել եք հայրենիքից ու հեռացե՞լ Հայաստանից:

– Ես ոչ մի բանից չեմ հիասթափվում:

– Ուզում եք ասել՝ հիասթափված չե՞ք կուսակցությունից, ընտրություններից, գավառցիներից:

– Ոչ, հիասթափված չեմ:

– Ասել էիք՝ գավառցիները գնացին բուտերբրոդի գումարն ընտրեցին, Ձեր արածը մոռացան, իրենցից էլ հիասթափված, նեղացած չե՞ք:

– Ոչ մեկից էլ նեղացած չեմ, ով ինչ անում, իրան ա անում, թե լավը, թե վատը:

– Գեղարքունիքի նոր մարզպետի պաշտոնում Կարեն Բոթոյանի նշանակումը ինչպե՞ս եք գնահատում, Ձեր կարծիքով, արդարացվա՞ծ էր այդ նշանակումը:

– Ես չեմ խառնվում էդ բաներին: Ընտրություններից հետո դուրս եմ եկել, զբաղվում եմ անձնական գործերով:

– Դուք նաև բիզնես ծրագրեր ունեիք նախընտրական շրջանում, ուզում էիք թեթև արդյունաբերություն հիմնել Գավառում: Ի՞նչ եղան այդ բիզնես ծրագրերը, չեղարկվեցի՞ն:

– Էդ բոլորը լինելու են, ընտրությունների հետ կապված չի:

– Իսկ դա ե՞րբ է լինելու ու ինչպես:

– Էս տարի հաստատ սկսելու ենք, ծրագիրը հիմա կազմում ենք՝ ինչ ծավալի արտադրություն ենք դնում: Սկզբից հյութերի արտադրություն ենք սկսում:

– Պարոն Արզաքանցյան, ի վերջո համարո՞ւմ եք, որ արդար ընտրություններ տեղի ունեցան, թե՞ Ձեզ խաբեցին:

– Չպատասխանեմ էլի էդ հարցին, ամենաճիշտը դա կլինի:

  Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանի դեմ նոր ճնշման գաղափարական նախապատրաստում. «Փաստ»Երևանում կանցկացվի 2027թ․ Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների կարատեի առաջնությունը «Զենիթը» հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի և «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի ծառայություններով Ուկրաինական անօդաչուները հարված են հասցրել Բելգորոդում բազմաբնակարան շենքի․ վիրավորներ կան Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ է գործարկվելու․ դեսպանություն Եկեղեցին մեզ 21 րդ դար հասցրեց, իրենք 8 տարի կառավարեցին երկրի կեսը տվեցին. Նարեկ ԿարապետյանՀունիսի 8-ից հետո նոր նախագահ ենք ունենալու, որ չամաչենք ու մի բան էլ հպարտանանք. Էդմոն Մարուքյան«Ազգային վերածննդի հիմնադրամ»-ը, որը մենք ենք ստեղծելու, 5-րդ երեխայի ծննդի դեպքում բազմազավակ ընտանիքներին կապահովի բնակարանով` անվճար բնակարանով. Մայիսի 18-21-ը լույս չի լինելու Ի՞նչ եղանակ սպասել մայիսի 16-ից 20-ը 11 ֆուտբոլիստի հրավիրել են Հայաստանի ազգային հավաքական Իսրայելի և Լիբանանի միջև հաստատված հրադադարի ժամկետը 45-օրով երկարաձգվել է․ ԱՄՆ Պետդեպարտամենտ Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր Կրակոցներ են տեղի ունեցել Էջմիածնում․ կա վիրավոր․ նոր մանրամասներ Չինաստանի և Միացյալ Նահանգների տնտեսությունները չեն կարող առանձին գոյություն ունենալ. Չինաստանի ԱԳ նախարար Ուժեղ Մարտունի. լուսանկարներՄբապեն նշել է, թե որն է եղել իր միակ սխալը «Ռեալում» Քաղցկեղի 5 ախտանիշ, որոնք անտեսվում են շատերի կողմից Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել Գտիր լրտես Օնիկին․ Նարեկ ԿարապետյանՈւշուիստ Արսեն Բաղրյանը` Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր Ըմբիշ Սուրեն Իշխանյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ Մերժի’ր Նիկոլին. «Ուժեղ Հայաստան»Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Պարագվայի անկախության օրը Ուկրաինական ուժերը հարձակվել են Սևաստոպոլի վրա Փոփոխության շրջագայությունը ուժեղ Մարտունիում. Նարեկ ԿարապետյանԼավրովը Զելենսկուն «Եվրոպայի նոր ֆյուրեր» է անվանել Հայաստանի և Ղազախստանի ԱԳՆ-ների միջև անցկացվել են խորհրդակցություններ Ֆրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարի Մահացել է Շողիկ Ոսկանյանը Ոչ մի սարսափելի բան չկա, պետք է ընդունել մարզչի որոշումները․ Մբապե Հրդեհ է բռնկվել Նուռնուսում գտնվող տներից մեկի տանիքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության ուղիղ եթերը ԳավառիցԿրակոցներ Էջմիածնում․ հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին է Երևանում բացվել է Ռոզա Գիսլադոտիրի «Ժամանակի արտացոլանքը» առաջին անհատական ցուցահանդեսը «Սևան»-ի քրեակատարողական ծառայողները կնոջ են ձերբակալել Սկանդալ՝ «Եվրատեսիլի» բեմում. Իսրայելի Kan 11-ը Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի դրոշով «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Մարտունիում ենՄայիսի 16-ին, 18:00-ին, կհանդիպենք Նոր Նորքում` Գայի արձանի շրջակայքում․ «Ուժեղ Հայաստան»Երիտասարդ Հայն իր ծննդյան երկիրն է ուզում փրկել, մինչդեռ կարող էր Մոնակոյում իր կյանքը վայելել․ Ալեն ՂևոնդյանՇաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչՏղամարդուն մեղադրանք է առաջադրվել ոստիկանության առջև բարձրաձայն փռշտալու համար«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը․ ուղիղԻնչի՞ մասին է իշխող ուժի քարոզարշավը․ Էլինար ՎարդանյանՓոփոխությունները շատ մոտ են. Գոհար ՂումաշյանՓոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԻրանը Ռուսաստանի հետ քննարկել է հարստացված ուրան պահելու առաջարկը Ճամփորդության պլանավորում զրոյից. խորհուրդներ IDBank-իցԴՕԿ կուսակցությունը նախ գաղափարախոսություն է, իսկ թռնողներ ամենուրեք կան․ Արշակ ԿարապետյանԱնժամանակ կյանքից հեռացել է Նարեկ Ղարիբյանը