Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպես հայ հետախույզը Դը Գոլին բերեց Մոսկվա. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԽՍՀՄ արտաքին հետախուզության պատմության մեջ հայկական անունները բավականին շատ են: Նրանցից լավագույնների անունները բառացիորեն ոսկե տառերով են գրված Արտաքին հետախուզության թանգարանում գտնվող հուշատախտակին: Նրանցից մեկը Հովհաննես Հովհաննեսի Աղայանցն է:

Մինչև վերջերս նրա մասին շատ քիչ բան էր հայտնի: Գլխավորը, թերևս, այն է, որ 1943 թ. կանխել էր Մեծ եռյակի դեմ Թեհրանում նախապատրաստվող մահափորձը: Սակայն քչերը գիտեն, որ նրա անմիջական մասնակցությամբ ու երաշխավորությամբ է տեղի ունեցել գեներալ Դը Գոլի և Ստալինի հանդիպումը, դրա արդյունքում՝ Ֆրանսիա–ԽՍՀՄ կապերի հաստատումը:

1941 թվականից Իրանում խորհրդային ռեզիդենտուրայի ղեկավար 30–ամյա Աղայանցն աշխատում էր ԽՍՀՄ դեսպանատանը՝ որպես խորհրդական: Գործում էր Իվան Ավալով անունով: 1943 թ. օգոստոսի 1–ին «խորհրդական Իվան Ավալովը» Թեհրանից մեկնում է Ալժիր: Պետք է կատարեր ընկեր Ստալինի անձնական հանձնարարությունը: Ալժիրում սկսել էր գործել գեներալ Դը Գոլի ստեղծած Ազգային ազատագրության ֆրանսիական կոմիտեն, որի գործունեությունը ԽՍՀՄ համար այնքան էլ հասկանալի չէր: Դը Գոլը Կրեմլի համար առեղծվածային կերպար էր: Ավելին: Անգլիացի ու հատկապես ամերիկացի դաշնակիցները գեներալի հասցեին գովասանական խոսքեր չէին շռայում: Ու Մոսկվայում մտմտում էին այն մասին, որ ֆրանսիացի գեներալը կարող է յուրատեսակ հակակշիռ դառնալ Մոսկվայի ու արևմտյան դաշնակիցների միջև ընթացող վեճերում և քննարկումներում: Բայց նրա մասին տվյալները չափազանց սուղ էին: Ուստի Աղայանցին հանձնարարվում է անձնական շփում հաստատել գեներալի հետ և հասկանալ՝ ինչն ինչոց է:

Պատմությունից հայտնի է, որ նախքան ալժիրյան հանդիպումը Աղայանցն ու Դը Գոլը ծանոթ են եղել: Որոշ տեղեկությունների համաձայն, նրանք հանդիպել են Թեհրանում: Ավելին հայտնի չէ: Եվ ահա արդեն Ալժիրում Աղայանցը վերականգնում է իր անձնական շփումները գեներալի հետ:

ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարությանն անհրաժեշտ էր հասկանալ, թե իրենից ի՞նչ է ներկայացնում այդ մարդը, արդյո՞ք կարող էր դառնալ ազգային առաջնորդ: Այդ հարցերի պատասխանը Կենտրոնը կարող էր ստանալ և ստացավ Աղայանցից: Դը Գոլի հետ հանդիպումները փորձառու հետախույզին թույլ տվեցին ճիշտ եզրակացություններ անել ամերիկացիների ու անգլիացիների նկատմամբ գեներալի վերաբերմունքի մասին: Աղայանցն իմացավ ֆաշիզմի դեմ պայքարի նրա դիրքորոշման մասին: Հասկացավ, թե ինչպես է պատկերացնում հետպատերազմյան Եվրոպան ֆրանսիացի գեներալը:

Դը Գոլը վստահեց Աղայանցին: Նրանց հանդիպումներն ու զրույցները բավականին երկար էին տևում: Աղայանցը ծանոթացավ նաև գեներալի մերձավոր օգնականների հետ, լսեց նրանց գնահատականները, իմացավ ծրագրերի մասին: Պարզեց, որ ամերիկյան ու անգլիական հատուկ ծառայությունները Դը Գոլին ու նրա կողմնակիցներին բացասաբար են վերաբերվում, նրա կոմիտեի նկատմամբ որևէ հավատ չեն տածում:

Իր հերթին, Դը Գոլն էլ լավ ուսումնասիրեց իր զրուցակցին, գնահատեց նրա անկեղծությունը և հենց նրա միջոցով հարց բարձրացրեց Մոսկվա այցելելու և Ստալինի հետ բանակցելու մասին: Ֆրանսիացուն դուր էր եկել Մոսկվայի ուղարկած մարդը՝ կիրթ էր, հիանալի ուսում ստացած, խորապես տիրապետում էր իր երկրի արտաքին քաղաքական սկզբունքներին:

Ու Աղայանցը կազմակերպեց Դը Գոլի ու խորհրդային ղեկավարության հանդիպումը: Պատմության գիտակները կհիշեն, որ այդ հանդիպումը տևեց նախատեսվածից ավելի երկար և գոհացրեց երկու կողմին էլ:

Աղայանցի ու Դը Գոլի հանդիպումները շարունակվեցին նաև պատերազմից հետո: 1946 թ. Աղայանցը կնոջ և 3 երեխաների հետ միասին կրկին մեկնում է Փարիզ: Այն ժամանակ գեներալն արդեն ղեկավարում էր Ֆրանսիան: Տարիքային տարբերությունը խոչընդոտ չէր՝ Դը Գոլը 56 տարեկան էր, Աղայանցը՝ 20 տարով երիտասարդ: Բայց հրաշալի հասկանում էին միմյանց:

Ֆրանսիայում Աղայանցի գործողությունները նպաստեցին միջազգային ասպարեզում ԽՍՀՄ դիրքերի ուժեղացմանը: Ռեզիդենտուրայի աշխատանքի շնորհիվ մեծացավ գործակալների թիվը, ովքեր աշխատում էին պետական բարձր պաշտոններում, օրինակ, Ֆրանսիայի հակահետախուզությունում, դրա՝ ԽՍՀՄ հարցերով զբաղվող բաժնում: Դա թույլ տվեց կանխել խորհրդային գործակալների ձախողումները, բացառեց նրանց դեմ սադրանքները:

1947 թ. Աղայանցը վերադարձավ Մոսկվա: Իսկ արդեն 1959 թ. ստեղծվեց հատուկ ստորաբաժանում՝ «Դ» բաժինը, որը կատարում էր արտաքին հետախուզության կազմակերպիչի և համակարգողի դեր ակտիվ միջոցառումների մշակման ու իրականացման բնագավառում: Բաժնի ղեկավար է նշանակվում Աղայանցը:

Այդ տարիներին «Դ» բաժինն իրականացնում է գործողություններ, որոնք բացահայտում են ԱՄՆ–ի ծրագրերը: Դրանք ուղղված էին ազդելու հակառակորդների կառավարությունների, գլխավոր շտաբերի ու հետախուզությունների վրա: Տապալվել էին ԱՄՆ–ի միլիտարիստական ծրագրերը Կուբայի, Կոնգոյի ու Լաոսի դեմ: Հետաքրքիր է, որ այդ տարիներին «New York Herald Tribune» թերթում հոդված է տպագրվում ԱՄՆ Կոնգրեսում ԿՀՎ–ի զեկույցի մասին, որտեղ ներկայացվում էին այն մեծ խնդիրները, որոնք առաջացել էին ԿՀՎ–ի հետախուզական ծրագրերն իրականացնելիս՝ գեներալ Աղայանցի գլխավորած «Դ» վարչության գործունեության հետևանքով:

Ամերիկացիները չգիտեին, որ այդ ժամանակ փորձառու հետախույզը դեռ գնդապետ էր: Միայն 1965 թ. նրան շնորհվում է գեներալ–մայորի կոչում:

Հովհաննես Աղայանցը վաղ մահացավ՝ 57 տարեկանը չբոլորած: Պատճառը դեռ Իրանում «ձեռք բերած» տուբերկուլոզն էր:

«Times» թերթի 1968 թ. մայիսի 12–ի՝ մահացածների մասին պատմող բաժնում երկու տեղեկություն կար՝ մահացել էին Ռոբերտ Քենեդին և ՊԱԿ գեներալ Հ. Աղայանցը:

  Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա ՍողոմոնյանՕգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԲժիշկները զգուշացնում են մալարիա տարածող վտանգավոր մոծակի տարածման մասինԼիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել Թուրքիայի իշխող կոալիցիան օրինագիծ կներկայացնի՝ ՔԱԿ-ի լուծարումը հեշտացնելու համար Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել