Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանյան միասնական հարթակում ելույթ կունենան հիփ-հոփ մշակույթի բոլոր ուղղությունների ներկայացուցիչներ

ՍՊՈՐՏ

Հունիսի 23-25-ը Երևանում կանցկացվի հիփ-հոփի և էքստրեմալ մարզաձևերի Time for kids ամենամյա միջազգային փառատոնը, որը նախաձեռնել է «Հայաստանի բրեյք դանսի ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը: Past.am-ի հետ զրույցում կազմակերպության նախագահ Գարիկ Ալեքսանյանը նշեց, որ փառատոնն իրականացվում է 2014 թվականից:

Ըստ նրա՝ առաջին տարին այն ուներ 600 մասնակից և 3500 հանդիսատես, այս տարի սպասում են 700 մասնակից (արտերկրից 150 մասնակից) և 3000-4000 հանդիսատես: «Փառատոնը նպատակ ունի զարգացնել հիփ-հոփ մշակույթը, Էքստրեմալ սպորտաձևերը, ստեղծել հարթակ միջազգային պարային խմբերի միջև, նպաստել մշակութային տուրիզմին, տարածել առողջ ապրելակերպ:

Time for kids փառատոնի շրջանակում Հայաստան կժամանեն աշխարհառչակ Flying Steps խմբի ղեկավար Վարտան Բասսիլը և մի շարք այլ հայտնի հյուրեր և մասնակիցներ՝ Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Վրաստանից, Իրանի Իսլամական Հանրապետությունից և Եվրոպական այլ երկրներից»,-ասաց մեր զրուցակիցը:

Գարիկ Ալեքսանյանը հայտնեց, որ առաջին անգամ Հայաստանի միասնական հարթակում ելույթ են ունենալու հիփ-հոփ մշակույթի (բրեյք դանս (bboying), գրաֆիտիի (Graffiti), դիջեյինգի (Djing), (MCing) և էքստրեմալ սպորտաձևերի ներկայացուցիչները` պարկուր (Parkour), ֆրիրան ( Freerun), հեծանիվ (BMX), անվաչմուշք (Rollers), ժայռամագլցում (Cliffhanger), գլորասահք (Skateboarding), ցատկացանց (Batut), (Breakletics), սլեքլայն (Slackline), փողոցային բասկետբոլ (Streetball), ավտո-դրիֆտինգ (car drifting), կապոեյրա (Capoeira):

Մեր հարցին՝ այդ ուղղություններից ո՞րն է Հայաստանում առավել տարածված, «Հայաստանի բրեյք դանսի ասոցիացիա» ՀԿ նախագահը պատասխանեց. «Այդ ուղղություններն այնքան էլ բնորոշ չեն հայերիս: Մարդիկ կաշկանդվում էին բռեյք դանսով զբաղվել: Բայց բրեյք դանսն այսօր ունի զարգացում: 2005 թվականից հետո ունեցանք խմբեր, ստեղծվեց մեր ասոցիացիան, որը կազմակերպում է մրցաշարեր: Կարող եմ վստահ ասել, որ բրեյք դանսն այսօր տարածում է ստանում: Ուզում ենք, որ հիփ-հոփի մյուս ուղղությունները նույնպես զարգանան»:

Փորձեցինք ճշտել՝ ծախսատա՞ր նախագիծ է: Գարիկ Ալեքսանյանի խոսքով՝ ծախսերը կապված են բեմի, հյուրերի, մրցանակային ֆոնդի, և այլ հարցերի հետ: Կազմակերպիչները դիմել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամ և ստացել մերժում: ՀՀ մշակույթի, սպորտի, սփյուռքի նախարարություններից դեռ սպասում են պատասխանների: Մեր զրուցակիցը շեշտեց՝ Սփյուռքի նախարարության աջակցությունը կարևոր, քանի որ մեր հյուրերիից մեկը՝ Flying Steps խմբի ղեկավար Վարտան Բասսիլը, արմատներով հայ է: 

Լևոն Փանոսյան

Պուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնՍամվել Կարապետյանի մեծ անակնկալը գյումրեցիներին՝ հայրաքաղաքի օրվա կապակցությամբ. Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՍմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ խաչքարԵվրոպական միությունն արձանագրել է «Հայաքվե»-ի բարձրացրած հարցերը՝ Ավետիք Չալաբյանի գործովԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետՄեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինիԵրբ Նիկոլ Փաշինյանը դառնում է ադրբեջանցի զինվորի փաստաբանըՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԻնդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԱդրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստերԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ ՌյուտեՀռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասին Եվրահանձնաժողովը զգուշացնում է՝ դիզելային վառելիքի դեֆիցիտ է սպասվում «Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Ղազախստան մեկնելու կանոնները փոխվում են․ նոր պահանջ ՀՀ քաղաքացիների համար Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա Ղահրամանյան«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է. ԳԹԿ Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանԵրևանի մետրոպոլիտենում հունվարից հոկտեմբեր հայտնաբերվել է թմրանյութի 52 դեպքԼավրովը կայցելի ԱդրբեջանՍպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է Հետաքրքիր է՝ ո՞վ է հսկելու մայրաքաղաքի մուտքերը. նոր հաստիքնե՞ր են ստեղծելու դրա համար. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԵրեխան փրկել է սրտի կաթված ստացող հորըԱվելի քան 900 ԱԹՍ․ Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի 20 շրջանների Ինչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանՎաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավոր ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻնչ փուլում է ժանտախտը․ ե՞րբ Հայաստանին վտանգ կսպառնաԵվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համար Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութԱվելի քան 2500 կոնտեյներ տեղափոխող նավ է խորտակվել՝ փորձելով հատել Հորմուզի նեղուցը․ ԻՀՊԿ ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկնարկի կապակցությամբ Հարևանը դաժանորեն սպանել է հայտնի երգչին և նրա ընկերուհունՈւկրաինական hակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքն ընթանում է փակ ռեժիմով. Պեսկով Արտառոց դեպք՝ Արմավիրում, 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրա«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներում