Երևան, 24.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կոչ ենք անում Եվրոպային ներգրավվել ԼՂ-ում. Change.org-ում նոր պահանջագիր է նախաձեռնվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հանրային պահանջագրերի change.orgհարթակում մեկնարկել է «Մենք ցանկանում ենք Եվրոպան Լեռնային Ղարաբաղում» (We Want Europe in Nagorno-Karabakh) խորագրով ստորագրահավաք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-\ը, change.org-ի կայքում տեղադրված պահանջագրում նշվում է, որ Խորհրդային միության փլուզումից հետո Լեռնային Ղարաբաղի հանդեպ Ադրբեջանը վարում է մեկուսացման քաղաքականություն:

«Նավթով հարուստ Ադրբեջանը նշանակալի ջանքեր և գումարներ է ներդնում այս տարածք օտարերկրյա առաջնորդների, պաշտոնյաների, լրագրողների և կազմակերպությունների ներկայացուցիչների մուտքն արգելելու համար: Ադբեջանի պնդմամբ Եվրոպական միությունը ևս մուտք չունի դեպի Լեռնային Ղարաբաղ: Անցած 20 տարիների ընթացքում որևէ ԵՄ պաշտոնյա չի այցելել այնտեղ, իսկ բնակչությանը ԵՄ-ի կողմից որևէ օժանդակություն չի ցուցաբերվել»,- նշվում է պահանջագրում:

Շեշտվում է նաև, որ այս համատեքստում ԼՂ մեկուսացումը բացառիկ է, քանի որ ԵՄ-ն օժանդակություն է ցուցաբերում աշխարհի 150 երկրների, այդ թվում՝ չճանաչված պետությունների Աբխազիային, Մերձդնեստրին և Հյուսիսային Կիպրոսին՝ անկախ  նրանց կարգավիճակից: Այս քաղաքականությունը բնութագրվում է որպես «ներգրավում առանց ճանաչման»:

Պահանջագրում կոչ է արվում ԵՄ-ին Լեռնային Ղարաբաղում իրականացնել բնակչության կենսապայմանների բարելավմանն ուղղված ծրագրեր: «Կոչ ենք անում Եվրոպային ներգրավվել Լեռնային Ղարաբաղում, քանի որ այն պետք է ներկա լինի և աջակցի խաղաղությանը՝ թույլ չտալով հակամարտության սրում իր դարպասների մոտ»,- ասված է պահանջագրում:

Պահանջագիրը change.org-ում նախաձեռնել է ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակը: Այն արդեն իսկ ստորագրել են Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելը, Միշել Ռիվազին, Բարթ Ստաեսը, Ջիլ Էվանսը, Պիտեր Նեյդելմյուլերը, բազմաթիվ գիտնականներ, մարդու իրավունքների ոլորտի ակտիվիստներ, դիվանագետներ և այլն: Պահանջագիրը դեռևս ստորագրել է 552 օգտատեր:

Անձրև, ամպրոպ․ ի՞նչ եղանակ սպասել Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ ՈՒժեղ ու առողջ հասարակություն սկսվում է իր երիտասարդությանը գնահատելուց, նրան լսելուց ու նրա կողքին կանգնելուց․ Գագիկ ԾառուկյանՄայիսի 25-ին, 26-ին, 27-ին, 29-ին գազ չի լինելու․ հասցեներ Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի շնորհիվ Էջմիածին քաղաքը կդառնա Հայաստանի զարգացած զբոսաշրջային կենտրոններից մեկըԼիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 3123-ի «Արարատ-Արմենիան» հռչակվեց Հայաստանի եռակի չեմպիոն Արտակարգ դեպք. ծննդատան նախկին տնօրենը մարմնի տարբեր հատվածներում ստացած ծակած վերքերով տեղափոխվել է հիվանդանոց. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Մասիսում 33-ամյա վարորդը «Audi»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի Եթե քրոջս մեքենայից չի հրել, ուրեմն դրդել է. Գեղարքունիքում մահացած հղի կնոջ քույրը մանրամասներ է պատմել Մենք լուրջ տնտեսական խնդիրների առաջ ենք սկսել կանգնել Ռուսաստանի հետ Հայտնի են դարձել ԱՄՆ նախագահի դստեր դեմ մահափորձի մանրամասները Հայաստանում ամենավստահելի կառույցը բանակն է. IRI-ի հարցման տվյալները Հայաստանին որևէ մեկը չի օգտագործում Ռուսաստանի դեմ. Միրզոյանը՝ Լավրովին Գազայի հատվածում Իսրայելի հարվածի հետևանքով հինգ ոստիկան է զոհվել Թրամփը հրապարակել է Իրանի քարտեզը ԱՄՆ դրոշի գույներով «Շատ մարդկային վերաբերմունք ունես». Խնձորեսկի տարեց բնակիչը գովեց Մարուքյանին Հայաստանը կարող է դառնալ Ռուսաստանի, Իրանի և Ասիայի միջև տարանցիկ հանգույց Մերցի առաջարկը Ուկրաինայի վերաբերյալ խուճապ է առաջացրել Եվրոպայում System of a Down-ը հուլիսին համերգ կունենա Հայաստանում ԱԹՍ-ները կրկին հարվածել են Ստարոբելսկի քոլեջին Al Arabiya. Իրանը ԱՄՆ-ին առաջարկել է բացել Հորմուզի նեղուցը՝ փոխհատուցման դիմաց Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն և ուղեկցել անվտանգ վայր «Լուսավոր Հայաստանը» Սյունիքում է. հանդիպում Խնձորեսկի բնակիչների հետՖուտբոլի ֆեդերացիան՝ քաղաքական խաղադաշտում «Ինտերի» մեկնարկային կազմը Իրավապահ համակարգը չպետք է մասնակից լինի այս վտանգավոր արկածախնդրությանը․ Ավետիք ՉալաբյանՑմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել ԱՄՆ-ում խստացվել են գրին քարտի տրամադրման կանոնները Ասա, ի՞նչ ես անելու, որ ռուսներին դուր գա հայկական ծաղկի բույրն ու կոնյակի համը Մոռացել էս ոնց էիր կառավարությունից փախել քո քաղաքացիներից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթն Արաբկիր վարչական շրջանումՆիկոլապետությունը ամենադաժան ու ապoրինի մեթոդներով փորձելու է ամեն գնով պահել իշխանությունը․ Տիգրան Աբրահամյան «Ուժեղ Հայաստանի» քարոզարշավն Էջմիածնում Հայ ժողովրդին չպետք է բաժանել արցախցիների և հայաստանցիների․ Արշակ Կարապետյան Ռուսաստանն անցել է տնտեսական պատժամիջոցների 2027-28 ուսումնական տարվանից ավագ դպրոցում կներդրվեն ինտեգրված առարկաներ Թևանյանը միակը չէ. Փաշինյանի թիրախում այլ պատգամավորներ էլ կան Նախատեսվում է վարելու իրավունքի վերականգնման նոր՝ առավել պարզեցված ընթացակարգ Հայաստանը դու՞րս եկավ արբանյակի կարգավիճակից, թե՞ դարձավ այլ ուժերի ազդեցության գոտի․ Արեգ ՍավգուլյանԹրամփի որդին գաղտնի ամուսնացել է «Ուժեղ Հայաստանի» քարոզարշավն Արմավիրում շարունակվում էԱՄՆ-ը պնդացնում է Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու «ոտատեղը» Բնության հետ ներդաշնակությունն ու կենսաբազմազանության պահպանումը Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատի առաջնահերթություններից են«Հարուստները չեն մահանում» գրառումից հետո 21-ամյա տղան վթարի է ենթարկվել Այսօր աշխարհի բոլոր ծայրերում ապրող յուրաքանչյուր հայի համար պետք է լինի մեկ առաջնային հարց՝ ինչպես լուծել Հայաստանի Հանրապետության անվտանգության խնդիրը. Մհեր ԱվետիսյանԻնչո՞վ կավարտվի հայ-ռուսական ճգնաժամը. Էդմոն ՄարուքյանԻնչի՞ մասին են խոսել Մակրոնն ու Ալիևը. Սամվել ԿարապետյանՀարավային Կորեայում ինքնաթիռ է կործանվել