Ընկերների միջազգային օրը՝ «Հույսի կամուրջ» ՀԿ Նոյեմբերյանի մասնաճյուղում (ֆոտոշարք)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 9-ին Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ «Հույսի կամուրջ» ՀԿ Նոյեմբերյանի մասնաճյուղի նախաձեռնած՝ «Ինքս Իմ մասին» խորագրով մանկապատանեկան թատերական փառատոնի ամփոփիչ միջոցառումը՝ նվիրված ընկերների միջազգային օրվան։
Փառատոնի նպատակն էր նպաստել հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառմանը եւ նրանց կարողությունների ու հնարավորությունների նկատմամբ հասարակական դրական վերաբերմունքի ձևավորմանը:
Փառատոնին մասնակցում էին Ջուջևանի միջնակարգ դպրոցի թատերախումբը և «Հույսի կամուրջ» ՀԿ թատերախմբի սաները։
Լեփ-լեցուն դահլիճում մասնակից թատերախմբերը իրենց բեմադրությամբ մեկ անգամ ևս ընդգծեցին, որ սերը ամեն ինչի սկիզբն է, և առանց նրա չկա ոչինչ, որ իսկական ընկերության հիմքում սերն է ու նվիրումը:
Սիրանուշ Ամիրաղյան
1
Իդրամը և WeChat Pay-ը մեկնարկում են ռազմավարական համագործակցություն Հայաստանում
2
Հայտնի են Junius մրցույթի երրորդ փուլի հաղթողների անունները
3
Ովքե՞ր են ԱՄՆ–ից արտաքսված հայերը
4
Սյունիքում կինը դիմել է ոստիկաններին և հայտնել, որ գողացել են իր 6 անչափահաս երեխաներին
5
Իրանի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել



