Երվանդ Զախարյանը Երևանում առաջնահերթ է համարում ստորգետնյա կոմունիկացիաների և տրանսպորտի խնդիրների լուծումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը հավատում է, որ քաղաքապետի պաշտոնում Տարոն Մարգարյանի պաշտոնավարման ընթացքում լուծում կստանան երևանցիներին հուզող բոլոր խնդիրները: Հունիսի 12-ին Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում Երվանդ Զախարյանն ընդգծեց, որ հավատում է Տարոն Մարգարյանին:
Նա նշեց, որ Երևանի քաղաքապետի պաշտոնում իր պաշտոնավարումից հետո մայրաքաղաքն ավելի բարեկարգ է դարձել, սակայն դեռ կան առաջնահերթ խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն: «Առաջնահերթ խնդիրներ են ստորգետնյա կոմունիկացիաների, ճանապարհային հանգույցների, ինչպես նաև տրանսպորտի խնդիրները»,- ընդգծեց Զախարյանը:
Հարցին, թե ինչո՞վ է զբաղվում, նա պատասխանեց, որ այս պահին հանգստանում է:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին



