Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դուք ևս կարող եք օգտագործել հաջողության հասնելու այս տեխնիկան, որն օգնում է համաշխարհային աստղերին

ԼԱՅՖ

Երբ հաջողակ մարդիկ անձնական որևէ նպատակ են դնում իրենց առջև, նրանք դրանք անձնական էլ պահում են. նրանք չեն քննարկում բիզնես նախագծերն ու այլ մտադրություններն ընտանիքի անդամների կամ նույնիսկ ամենամտերիմ ընկերների հետ։ Ինչի՞ համար է պետք այդ գաղտնիությունը։

Բանն այն է, որ նպատակները քննարկելն ուղեղին շփոթության մեջ է գցում ու ստիպում մտածել, թե դու արդեն հասել ես այդ նպատակին։ Պլանների մասին բարձրաձայնելն իջեցնում է հավանականությունը, որ Դուք կանցնեք անհրաժեշտ աշխատանքին, նույնիսկ եթե մարդիկ, ում հետ կիսվում եք, պատրաստ են աջակցելու Ձեզ։

Հավանաբար այս հանգամանքն է բացատրում՝ ինչու աստղերի անակնկալ ալբոմները դարձան այդքան հայտնի տրենդ։

Beyonce-ն, Radiohead-ը, Drake-ն ու այլ հայտնի աստղեր բավականին ակտիվ ստեղծագործական կյանքով են ապրում ու պարբերաբար նոր ալբոմներ թողարկում։ Այդքան հայտնիության հետ մեկտեղ շատ դժվար է այդ գործընթացները գաղտնի պահել սոցիալական մեդիայի ուշադրությունից։ Բայց նրանց հաջողվում է։ Իսկ հետո ալբոմը թողարկվում է ու դառնում հիթ՝ տարածվելով ամբողջ աշխարհում։ Հնարավոր է, որ սա յուրօրինակ մարկետինգ է։

Սակայն հնարավոր է նաև, որ լուռ մնալն ու իրենց աշխատանքի մասին նախօրոք չբարձրաձայնելն արտիստներին օգնում է չբավարարվել ունեցածով ու կենտրոնանալ աշխատանքի վրա։ Երկու դեպքում էլ այս ռազմավարությունն արդյունավետ է։

Եթե ուզում եք ավելի արագ հասնել Ձեր առջև դրված նպատակներին ու տեսնել Ձեր աշխատանքի արդյունքը, ապա հետևե՛ք այս խորհուրդներին, որոնք համաշխարհային աստղերի կարիերայի անբաժան մասն են կազմում։

Հաստատ չեք բարձրաձայնի Ձեր ամեն մի ձախողման ու անհաջողության մասին, ուրեմն՝ մի՛ բարձրաձայնեք նաև ամեն հաջողության մասին։ Ամեն անգամ, երբ Դուք պարծենում եք, Դուք սպասում եք, որ մարդիկ կգովաբանեն Ձեզ ու այդպիսով ավելորդ անգամ ճնշում եք ինքներդ Ձեզ՝ ձեռք բերելու այդ հեղինակությունը։ Իսկ ավելի լավ չէ՞ անցյալի ձեռքբերումների համար գովասանքներ լսելու փոխարեն քայլ առ քայլ ու լուռ հասնել նոր հաջողությունների։ Լծվե՛ք աշխատանքի նպատակներին հասնելու համար, հետո արդեն պատմեք Ձեր ձեռքբերումների մասին սիրելի մարդկանց։

Որքան շատ եք հրապարակումներ անում սոցիալական մեդիայում, այնքան վնաս եք պատճառում Ձեր անձնական կամ բիզնես պլաններին։ Երբ մարդիկ հոգնում են տեսնել նույն հրապարակումները Ձեզնից, նրանք սկսում են արհամարհել Ձեզ։ Օնլայն հարթակում ակտիվությունը հասցրեք մինիմումի։

Միշտ հիշեք՝ կարևորը գործն է, ոչ թե խոսքը։ Երբ սկսում եք աշխատել որևէ նախագծի վրա, Ձեր առաջընթացի վերաբերյալ ամեն քննարկում վտանգ է հանդիսանում Ձեր նախագծին։ Մինչ աշխատակիցների հետ խոսելը Ձեր ոգևորությունն ու հիասթափությունը պահե՛ք Ձեզ։ Դուք կարող եք խոսել դրա մասին միայն վերջնական արդյունքը տալուց հետո։Համեստորեն շարունակեք աշխատել։ Պատկերացրե՛ք՝ որքան լավ Ձեզ կզգաք, եթե հանկարծ զարմացնեք բոլորին Ձեր նախագծի հաջողությամբ, որի մասին ոչ մեկը չգիտեր։ Ու պատկերացրեք նաև՝ որքան վատ կզգաք, երբ բոլորն իմանան որևէ նախագծի մասին ու սպասեն արդյունքին, իսկ այն ձախողվի։

Երբեք մի՛ բավարարվեք մի հաջողությամբ։ Կարևոր նախագիծը հաջողությամբ ավարտելուց հետո սկսեք մեկ ուրիշը։ Կարևոր է լիովին նվիրվել աշխատանքին։

Թույլ մի՛ տվեք ինքներդ Ձեզ բավարարվել միայն դատարկ բառերով։ Օգտագործեք այս հնարքները ու թողեք, որ Ձեր գործողությունները խոսեն իրենց մասին։

68 տարեկանում կյանքից հեռացել է Լիոնել Մեսսիի հայրը Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովՀայաստանի ամենաառեղծվածային լճերը․ ինչ պատմություններ են կապված դրանց հետՀրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը». Մխիթար Հայրապետյան Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասներըՈր հարցնես՝ կասեն՝ եթե խոսենք, սահմանին խաղաղություն չի լինի, պшտերազմ կuադրենք և այլ հիմարnւթյուններ․ Տիգրան Աբրահամյան Երկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում էԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են խոտ տեղափոխող «ԳԱԶ 53» և «Opel»․ Shamshyan Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանԱլիեւն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել Սլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումները 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Բանկային գաղտնիքի ապօրինի արտահոսք, մերժված վարույթներ և լռող բանկեր. ահազանգում է գործարարըԲեյոնսեն Թուրքիայում 4 դատական հայց է ներկայացրել Ավետիք Չալաբյանն օրինակելի հայ է և չի վախենում իշխանությունների ապօրինություններից. Լարիսա ԱլավերդյանՓաշինյանը «անսպասելի խոստովանություն» է արել․ ու՞մ է նա մեղադրում Խնամակալը երկար ժամանակ 84-ամյա կնոջը շան կեր է տվելՍև ծովից մոտենում է ցիկլոն, որը կբերի զովություն և խոնավություն․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Մեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿ«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս ՓաշոյանՏղամարդ գաղտնի նկարահանել է իր հարևաններին հագուստ փոխելիս և բռնվել էՌուսաստանը խմբային հարվածներ է հասցրել Ուկրաինային Կոնգոյում էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը Կցանկանայի հաղթել Չեմպիոնների լիգան․ Հենրիխ Մխիթարյան Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում