Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայտնի հայ զույգեր, որոնց ընտանիքներում համալրումը շատ է ուշանում

ԼԱՅՖ

Ընտանիք ասելով յուրաքանչյուրս առաջնահերթ հասկանում ենք երեխաներ... Ու որքան շատ լինեն նրանք, այնքան հրաշալի: Հայ հայտնիներն էլ լավ են հասկանում ընտանիքի և երեխաների կարևորությունն ու չնայած իրենց բազմազբաղ գործունեությանը՝ ամուսնանում են, երեխաներ ունենում ու հրաշալի դաստիարակում նրանց:

Սակայն հայտնիներից շատերն էլ, չնայած ամուր ընտանիքին, դեռևս երեխաներ չունեն: Ովքե՞ր են նրանք, որոնցից բարի լուրերի արդեն երկար ժամանակ է, ինչ սպասում ենք: Այս շարքում տեղ են գտել շոուբիզնեսյան այն զույգերը, որոնք արդեն իսկ ժամանակով են ապացուցել իրենց ընտանիքների ամրությունը, սակայն երեխա ունենալու հարցում դեռ չեն շտապում: 

Լիլիթ Հովհաննիսյանն ու Վահրամ Պետրոսյանն իրենց ընտանիքը կազմել են 2011թ. ամռանը, սակայն վեցամյա ընտանիքում դեռևս երեխաներ չկան: Զույգը հիմա բուռն ստեղծագործական պրոցեսի մեջ է, համերգաշարերով ամբողջ տարին շրջում է տարբեր երկրներում ու, ըստ երևույթին, առաջիկայում չի էլ պատրաստվում ուրախացնել հազարավոր երկրպագուներին՝ փոքրիկին սպասելու ավետիսով:

Սիմա Բաղդասարյանն ու նրա ամուսինը՝ Վական, արդեն 5 տարի է, ինչ ընտանիք են կազմել, սակայն այս ընտանիքում ևս համալրում չկա: Սիման հիմա մասնագիտական գործունեությանն է իրեն ամբողջովին նվիրել, նաև սպորտով է զբաղվում: Գեղեցկուհին այն տարիքում է, որ ամեն ինչ հասցնում է, սակայն, պետք է հիշել, որ սա նաև մայրանալու համար է հրաշալի ժամանակահատված:

Յուլիա Ֆինկ և Արտյոմ Կարապետյան ամուսնական զույգը, որն, ի դեպ, ամենասիրվածներից է մեր շոուբիզնեսում, ունի 8 տարուց ավել ամուսնական փորձ: Սակայն այս գեղեցիկ ընտանիքում ևս համալրում չկա. «Երեխա չունենալու դեպքում շատերը բաժանվում են, բայց մենք թև ու թիկունք ենք իրար»,- հարցազրույցներից մեկում ասել է զույգը, ու շեշտել, որ երեխա ունենալու ցանկությունը մեծ է, միայն թե Աստված տա:

Ռեփեր Միշոյի և հաղորդավարուհի Սոնա Հովհաննիսյանի ընտանիքը երկու տարի առաջ է կազմավորվել: Ու չնայած զույգի ընտանիքը դեռ շատ երիտասրադ է, համոզված ենք` «Բա նորություն չունե՞ք» հարցը նրանք ևս հաճախ են լսում:

Նառա Դիլանյանի և Հովհաննեսի ընտանիքը կազմավորվել է 2013թ., ինչպես դերասանուհին է նշում, իր ու Հովհաննեսի երկար տարիների ընկերությունից հետո: Պետք է նշել, որ զույգը այն տարիքում չէ, որպեսզի հապաղի այս շատ կարևոր՝ երեխա ունենալու հարցում: Նառան էլ բազմիցս նշել է, որ շատ է ուզում մայր դառնալ, սակայն դեռ բախտն իրենց չի ժպտում: Հուսանք՝ այս զույգը ևս մոտ ապագայում ծնող կդառնա, ու իրենց երջանկությունն էլ ավելի լիարժեք կլինի:

Ֆելիքս Խաչատրյան և Գոհար Պարույրյան զույգը իր հարաբերությունները շատ գաղտնի ու քողարկված է պահում: Մի բան է միայն փաստ՝ զույգը համատեղ կյանքով ապրում է 2013թ.-ից: Այս զույգը ևս տարիքային առումով շտապելու առիթ ունի: Թե՛ Գոհարը և թե՛ Ֆելիքսը վաղուց են հատել 30-ի սահմանը:

Իրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովԿոնվերս Բանկը և «Նաիրի ինշուրանս»-ը հայտարարում են ռազմավարական համագործակցության մասինIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՎաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համարՀայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ սեպտեմբերի 26-ին Tashir Arena-ում տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո 15-ամյա աշակերտը ատրճանակ է վերցրել և կրակել 11 մարդու վրաՈւկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր ԱվետիսյանՏղամարդը քաղաքի կենտրոնում գտնվող այգուց առևանգել է դեռահաս աղջկաԿարո՞ղ է ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակով արգելափակել իրանական ավիաընկերություններին, և ի՞նչ հետևանքներ կունենա դա «Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Դա միայն ժամանակի հարց է․ Վենսը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունը ի վերջո կկարգավորվի Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Պատվաստանյութի արտադրության մեջ խախտումներ են հայտնաբերվելՈսկերիչների փողոցը փակ է լինելու Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ 3 մարդ մաhացել է, 4–ը` տnւժել Բաշկորտոստանի Ստեռլիտամակ քաղաքի «Սոլնեչնի» առևտրային համալիրում տեղի ունեցած հրդեհի հետևանքով Ճշմարտությունը պատասխան կլինի Արևմուտքի տեղեկատվական ագրեuիային. Լավրով Երկու տարեկան երեխան քնած ժամանակ կուլ է տվել իր խաչը և հայտնվել հիվանդանոցում Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ ՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի՝ իր դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների մասին հաղորդագրությունները Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները Չինաստանի կառավարությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության հարաբերությունները լցնել նոր բովանդակությամբ. ՉԺՀ ԱԳՆ Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Տաք օդային հոսանքներ են ներթափանցում․ առաջիկա եղանակը ՀայաստանումՎայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից