Վարունգի օգտակար հատկությունները, որոնց մասին քչերը գիտեն
ԼԱՅՖՄերիլենդի համալսարանի գիտնականները պարզել են, որ ամեն օր վարունգ օգտագործելը շատ օգտակար է մարդու առողջության համար: Այս բանջարեղենը 95%-ով բաղկացած է ջրից և պաշտպանում է մարդու օրգանիզմը տարրատեսակ վտանգավոր հիվանդություններից: Ամերիկացի գիտնականների կարծիքով՝ իր բաղադրության մեջ պարունակվող մեծ քանակությամբ օգտակար տարրերի շնորհիվ վարունգը նույնիսկ կարող է կանխել քաղցկեղը: Նման ազդեցություն են ունենում դրանցում պարունակվող ֆենոլային միացությունները: Մարսողության ժամանակ դրանք ռեակցիայի մեջ են մտնում տաատեսակ բակտերիաների հետ և նվազեցնում են օնկոլոգիական հիվանդությունների առաջացման հավանականությունը: Գիտնականները կարծում են, որ վարունգը նաև շատ օգտակար է ոսկրային համակարգի հիվանդություններից տառապողների համար: Այս բանջարեղենը պարունակում է վիտամին K և կալիում, որոնք նպաստում են ոսկորների ամրացմանը: Մասնագետները խորհուրդ են տալիս վարունգը ներառել ամենօրյա սննդակարգում նաև մարսողական և սրտանոթային համակարգերի խնդիրների դեպքում: Բացի այդ, վարունգը հիանալի միջոց է ալկոհոլի օգտագործումից հետո բերանի տհաճ հոտից և խումարի ախտանշաններից ազատվելու համար: Բավական է ընդամենը մի քանի հատ վարունգ ուտել՝ տհաճ հոտից ու ախտանշաններից ազատվելու համար:



