Airbus-ը սպառնում է Մեծ Բրիտանիայից տեղափոխել օդանավերի նոր մոդելների արտադրությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆAirbus ավիաընկերությունը սպառնացել է Մեծ Բրիտանիայից տեղափոխել օդանավերի նոր մոդելների արտադրությունը: Սա կարող է տեղի ունենալ, եթե Brexit-ի ժամանակ չկատարվեն աշխատուժի ազատ տեղաշարժման, առեւտրի սակագների եւ իրավական կարգավորման վերաբերյալ պահանջները:
Ընկերության գործադիր տնօրեն Ֆաբրիս Բրեժյեն շեշտել է, որ ընթացիկ նախագծերը, օրինակ՝ A320 եւ A380 օդանավերի աշխատանքները Մեծ Բրիտանիայում կիրականացվեն, սակայն նոր սերնդի մոդելները կարող են արտադրվել այլ վայրում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Այս հարցում ընկերությանն իր աջակցությունը կարող է առաջարկել Գերմանիան:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



