Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կոռուպցիայի դեմ պայքարը վերջին տարիներին մեծ թափ է ստացել. Ռուստամ Մախմուդյան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Կոռուպցիայի դեմ պայքարի նոր գործիքակազմերը խորհրդատվական դաշտից գործընթացը տեղափոխում են օրենսդրորեն իմպերատիվության դաշտ»,-Past.am-ի հետ զրույցում անդրադառնալով կոռուպցիայի կանխարգելման մարմնի կարեւորությանը, նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետական իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանը:

Ըստ պատգամավորի հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը ՀՀ-ում ինստիտուցիոնալ նոր բարեփոխում է, որին դեմ գնալը այդքան էլ ողջամիտ չէ. «Մենք մեր առջեւ  պետք է հստակ հարցադրումներ ունենանք՝ ցանկանում  ենք արդյոք պայքարել կոռուպցիայի դեմ, թե՝ ոչ: Հարցն ունի միանշանակ մեկ պատասխան՝ այո, ցանկանում ենք: Բացի այդ ընդհանուր առմամբ անհրաժեշտ է  հաշվի առնել երկու կարեւոր գործոն՝ քաղաքական կամք եւ օրենսդրական հստակ կարգավորումներ»,-ասաց Ռ. Մախմուդյանը:

Նկատի ունենալով, որ այս օրենսդրական նախաձեռնության հեղինակները ներկայացնում են քաղաքական մեծամասնությունը, ուստի ակնհայտ է, որ  քաղաքական կամքն առկա է, սակայն այն չի կարող կյանքի կոչվել առանց օրենսդրական այդ կարգավորումների:

Խոսելով կոռուպցիայի կանխարգելման նոր մարմնի ստեղծման ձեւաչափի մասին, պատգամավորը ընդգծեց. «Մենք այսօր ունենք  բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով, որի կատարած հսկայական աշխատանքը նման համեստ ռեսուրսներով անգնահատելի է: Վերջիններիս աշխատանքի արդյունքում ունենք հնարավորինս կատարյալ հայտարարագրերի ներկայացման գործընթաց, այնուամենայնիվ ըստ այդ հանձնաժողովի շարունակում են որոշ բարձրաստիճան պաշտոնատար անձինք հայտարարագրերը ներկայացնել օրենքի խախտմամբ եւ մեխանիզմների բացակայությունը հնարավորություն չի տալիս նրանց նկատմամբ համապատասխան միջոցներ կիրառելու: Այս նոր ստեղծելիք մարմնի պարագայում վստահ եմ, որ գործիքակազմերի բազմազանությունը նման հարցերի պատասխանը կտա առավել  ևս որ նախատեսված է ինչպես վարչական, այնպես էլ քրեական պատասխանատվություն»: Թե տվյալ ձեւաչափի մարմնի գործունեության արդյունավետությունն ինչպիսին կլինի պատգամավորն այս պահին չցանկացավ նշել, ըստ նրա, օրենքը պետք է  աշխատի, որ հասկանանք այն կենսունակ է, թե՝ ոչ:

Ինչ վերաբերում է պետական կառավարման  ոլորտում խորը լատենտայնություն ունեցող կաշառակերությանն ու դրա դեմ պայքարին, Մախմուդյանը նկատել է՝ վերջին տարիներին դրական տեղաշարժեր են գրանցվել.

«Սանդղակի հարաբերակցությամբ գնահատելը փոքր ինչ դժվար է ու սուբյեկտիվ, քանի որ ամեն ինչ պետք է ըստ իրավիճակի գնահատենք: Այսօր մենք ականատես  ենք լինում պետական ծառայության տարբեր համակարգերում ամենապատասխանատու պաշտոններ զբաղեցնող անձանց ձերբակալություններին, որոնք, ինչ խոսք, հենց կոռուպցիայի դեմ պայքարի լայն թափի մասին են վկայում»,-ասաց պատգամավորը:

 

WSJ. Սաուդյան Արաբիան Ռիադի օդանավակայանից հետ է կանչել մոտ 100 ինքնաթիռ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»Ալբանիայում անկարգությունների հետևանքով 29 մարդ է վիրավորվել ՉԼ. Հալանդի դուբլը բավարար չեղավ. ՊՍԺ-ն Էթիհադում հաղթեց «Մանչեսթեր Սիթի»-ին Երևան-Արմավիր ավտոճանապարհին «Kia Forte»-ն վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը տեղում մահшցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը Երևանում է «Դոպինգ Սփեյսը» չի վերադարձրել ԿԳՄՍՆ-ի գումարը, սակայն նրա հետ նոր պայմանագիր է կնքվել Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնՍամվել Կարապետյանի մեծ անակնկալը գյումրեցիներին՝ հայրաքաղաքի օրվա կապակցությամբ. Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՍմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ խաչքարԵվրոպական միությունն արձանագրել է «Հայաքվե»-ի բարձրացրած հարցերը՝ Ավետիք Չալաբյանի գործովԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետՄեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինիԵրբ Նիկոլ Փաշինյանը դառնում է ադրբեջանցի զինվորի փաստաբանըՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԻնդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԱդրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստերԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ ՌյուտեՀռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասին Եվրահանձնաժողովը զգուշացնում է՝ դիզելային վառելիքի դեֆիցիտ է սպասվում «Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Ղազախստան մեկնելու կանոնները փոխվում են․ նոր պահանջ ՀՀ քաղաքացիների համար Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա Ղահրամանյան«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է. ԳԹԿ Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանԵրևանի մետրոպոլիտենում հունվարից հոկտեմբեր հայտնաբերվել է թմրանյութի 52 դեպք