Երևան, 27.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մեր մանկության ֆիլմը. հետաքրքիր մանրամասներ և հուզիչ կադրեր «Առանց ընտանիքի» ֆիլմից

ՖՈՏՈ

Վիպակը վերաբերում է մի փոքրիկ տղայի՝ Ռեմիի արկածալից կյանքին, ով չգիտե, թե ովքեր են իր ծնողները և որբի նման ապրում է օտար մարդկանց մոտ։

Մալոն պատմում է Ռեմիի կյանքի, նրա բարեկամների՝ բարի Բարբերեն մայրիկի, ազնիվ Վիտալիսի, նվիրված ընկերոջ՝ Մատիայի և թշնամիների՝ դաժան Գարաֆոլիի, խարդախ Դրիսկոլի, նենգ Ջեյմս Միլլիգանի մասին։ Մալոն մեծ սիրով նկարագրում է կենդանիներին՝ կապիկ Հոգյակին, երեք շներին՝ Կապիին, Դոլչեին և Զերբինոյին։

Նկարագրելով Ռեմիի ճակատագիրը՝ Մալոն ցույց է տալիս, որ այն հասարակությունը, ուր ապրում են Ռեմին և նրա բարեկամները, ամեն ինչ որոշում է դրամը։ Հեղինակը պատմում է, որ սեփականատերերի աշխարհում, ուր ամեն ինչ գնվում ու վաճառվում է, երեխաները նույնպես առուծախի առարկա են։

Վիպակում Մալոն մերկացնում է կապիտալիստական աշխարհի արատները։

Վիպակը այնքան ճանաչում է ձեռք բերում, որ որոշվում է նկարահանել ֆիլմ համանուն ստեղծագործության հիման վրա: Թերևս բոլորս էլ կհիշենք ֆիլմը. ֆիլմ, որը կհուզի ցանկացածին ու կարթնացնի անմոռանալի հուշեր: Ֆիլմում խաղում է աշխարհահռչակ դերասան Պիեռ Ռեշարը, ով իր անկրկնելի խաղով կարողացավ ներկայացնել այն ժամանակվա ողջ իրականությունը:

Past.am-ը  անդրադարձ է կատարել ֆիլմին, և առանձնացրել հատվածներ ու լուսանկարներ, որոնք ներկայացված են ստորև:

Տղաս, միշտ հիշիր, որ հիմարի դեր խաղալու համար պետք է բավականաչափ խելոք լինել:- Վիտալիս

► -Ես սիրում եմ Ռեմիին և Ռեմին էլ սիրում է ինձ: Կյանքի դաժան դպրոցը, որը նա կանցնի ինձ հետ ապրելով, շատ ավելի օգտակար կլինի նրա համար, քան ծառայի վիճակը, որի մեջ անկասկած լինելու է ձեզ մոտ, եթե նույնիսկ դուք ինքներդ էլ այդ չցանկանաք:Դ ուք նրան կկրթեք ու կդաստիարակեք, դուք կզարգացնեք նրա միտքը, բայց չեք կոփի բնավորությունը: Դուք չեք կարող նրան ձեր զավակը համարել, իսկ ես կարող եմ: Դա շատ ավելի լավ է, քան հիվանդ երեխայի խաղալիք լինելը, թեկուզ և այնպիսի հեզ ու քնքուշ երեխայի, ինչպիսին ձեր տղան է: Ես նույնպես նրան կրթության կտամ:-Վիտալիս

► Բայց կան րոպեներ, երբ սիրտն ավելի լավ է տեսնում և ավելի հեռու, քան ամենասրատես աչքը: Ես հեռվից ճանաչեցի իմ մայրիկին…

► Հասկացի՛ր, տղաս, կյանքը ծանր պայքար է, և միշտ չէ որ կյանքում անում ես այն, ինչ ցանկանում ես:-Վիտալիս

► Բարեխղճորեն կատարիր քո պարտականություննները, կյանքում դա է հաջողության գրավականը:- Վիտալիս

► Զուսպ և փաղաքշող տիրոջ շունը միշտ դաստիարակված է ու սիրալիր:-Վիտալիս

► -Իսկ շա՞տ դժվար է կարդալ սովորելը, – երկար խորհրդածելուց հետո հարցրի ես Վիտալիսին:
-Ով չունի ընդունակություններ և սովորելու ցանկություն, նրա համար իհարկե, դժվար է: Իսկ դու խելո՞ք տղա ես:
-Չգիտեմ, բայց կարծում եմ, որ եթե դուք ինձ սովորեցնեք, ես հաճույքով կսովորեմ:

► -Եթե մենք նրան վերցրել ենք մեր ընտանիքը, ապա պարտավոր ենք ոտքի կանգնեցնել:-Ակեն

► Ծաղրել մի մարդու, որն ինչ-որ բան չգիտի, վատ է և անիմաստ:- Վիտալիս

►  –Ովքե՞ր ենք մենք: Դերասաններ, ճիշտ չէ՞: Խեղկատակներ, որոնք նույնիսկ իրենց տեսքով պետք է հետաքրքրություն շարժեն: Եթե մենք հագնված լինենք սովորական քաղաքացիների, կամ գյուղացիների պես, մեզ վրա ոչ ոք ուշադրություն չէր դարձնի:
Ահա թե ինչու առավոտյան ես դեռ ֆրանսիացի էի, իսկ երեկոյան՝ իտալացի:

► Եթե ամեն բան լավ է, գնում ես քո ճանապարհով ու չես մտածում կողքիդ մարդկանց մասին, բայց երբ վատ վիճակում ես, երբ ծեր ես ու ապագա չունես, այդ ժամանակ պահանջ ես զգում, որ կողքիդ մարդիկ նեցուկ լինեն և երջանիկ ես, որ մենակ չես:- Վիտալիս

► Դու ծիծաղում ես, որպեսզի ես լաց չլինեմ:

► Ճակատագիրը երկար ժամանակով երես չի թեքում նրանցից, ովքեր քաջություն ունեն պայքարելու նրա դեմ:

► Երբեմն խոստովանիր մեղքդ: Դու դրանով կշահես ընդհանուրի համակրանքը: Ոչինչ չկա ավելի վատ, քան երբ մարդիկ հերքում են այն, ինչ ակնհայտ է: Ուստի նա, ով խոստովանում է իր մեղքը, արժանանում է համակրանքի և բարի վերաբերմունքի:

► Նվագելիս ես միշտ մտաբերում էի Վիտալիսին և աշխատում էի նվագել ու երգել այնպես, ինչպես եթե նա ներկա լիներ ու լսեր ինձ: Իմ թանկագի՜ն Վիտալիս: Որքան ես մեծանում էի, այնքան ավելի էր աճում իմ հարգանքը նրա հիշատակի հանդեպ և այնքան ավելի էի հասկանում, թե որքան բան է արել նա ինձ համար:

► Դեպքերը, որոնք ստիպում են մարդկանց հուզվել ու տանջվել, սովորաբար մտերմացնում են նրանց:

► Կարիք չկա երազել ուրախությունների մասին, որոնք երբեք չեն իրականանալու:

► Իմ թանկագի՜ն Վիտալիս, որքան ուրախ կլինեի քեզ տեսնելու իմ տանը: Եթե բախտի քմահաճույքին թողնված թշվառ երեխան վատ ճանապարհով չգնաց և չկործանվեց, ապա դրանով նա պարտական է քեզ, քո դասերին, քո օրինակին, իմ սիրելի ուսոցիչ: ԵՎ ԵՍ ՄԻՇՏ ՍՐԲՈՐԵՆ ԿՊԱՀԵՄ ՔՈ ՀԻՇԱՏԱԿԸ…

Վթար է․ հուլիսի 27/28-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ռուսաստանի դեսպանին կանչել են Ռումինիայի արտաքին գործերի նախարարություն Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո ՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի ԱԹՍ-ների արտադրության և լոգիստիկ օբյեկտներին Հայ մարզիկներն Ադրբեջանում են. ինչ է սպասվում Ավերիչ հրդեհներ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում․ տարհանվածների թիվը հասել է 220 հազարի Արաղչին Կալլասին կոչ է արել արձագանքել Կասպից ծովում իրանական նավին հասցված hարվածին Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան գիշերը հարվածել է Ղրիմին և Տյումենի նավթավերամշակման գործարանին Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան 2026 թվականի օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները․ Լևոն Ազիզյան Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Ավելի քան 250,000 մարդ է տարհանվել Ֆրանսիայում և Իսպանիայում բռնկված անտառային հրդեհների պատճառով Հրաձգnւթյան Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում Արմավիրի մարզում 38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բախվելnվ հայտնվել ձորակում․ կա վիրավnր Հայաստանի Մ-17 ըմբշամարտի հավաքականը ժամանել է Բաքու՝ մասնակցելու Աշխարհի առաջնությանը Չինաստանին պատուհասել է «Հունսյա» թայֆունը. ավելի քան 700 հազար մարդ տարհանվել է Սևան-Մարտունի ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավnրներ Իրանի գործողություններն ուղղված չեն տարածաշրջանի հարևանների, այլ ԱՄՆ-ի դեմ. Արաղչի ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի ձեռնարկություններին. ՌԴ ՊՆ Իրանի ԱԳՆ-ն բnղոքի նոտա է հանձնել Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՀՀ ՊՆ Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ ՀայաքվեՄակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն Սուրենյանց Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՀայաստանում երկրաշարժ է զգացվել Սլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանՀայ բժիշկն առաջին անգամ ընտրվել է համաշխարհային թվային առողջապահության կազմակերպության ղեկավար խորհրդի անդամԻսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան 66-ամյա կինը գտնվել է անտառումԶախարովան Բեն Լադենի հետ է համեմատել Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարին Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են Հայաստանը և Իրանը գազի առևտրի հարցերով համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն Ամենամեծ հարստությունն արդեն ունեմ. Լուսինե Թովմասյանը նշում է 40-ամյակըՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Թեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները 27-ամյա Մարինան մահացել է հարսանիքից հետոԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Նոր Հաճնի մոտ բախվել են մեքենաներ․ կան տուժածներ Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան «Պատմության հետքերով. Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանի բարեկարգում Ջանֆիդա գյուղում»Անտառային հրդեհների պատճառով Ֆրանսիայում և Իսպանիայում տարհանվել է ավելի քան 220,000 մարդ Ողբերգական վթար, Թալին-Քարակերտ ճանապարհին «ԿամԱԶ» է կողաշրջվել, 51-ամյա վարորդը կյանքից հեռացել է