Սպիտակ տունը չի հաստատել Թրամփի ու Պուտինի հանդիպումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀամբուրգում կայանալիգ Մեծ քսանյակի (G20) Գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»
Մեկնաբանելով Bloomberg-ի կողմից տարածված տեղեկությունը՝ Սպիտակ տնից հայտնել են, որ այդ հաղորդագրությունը ճիշտ չէ: «Մեր նախագահի օրակարգը դեռևս մշակվում է»,- ասել է աղբյուրը:
Bloomberg-ը հայտնել էր, թե Թրամփը մտադիր է հանդիպել Պուտինին Եվրոպա կատարելիք այցի շրջանակում:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ նախագահների հանդիպումը կարող է կայանալ Համբուրգում հուլիսի 7-8-ը կայանալիք գագաթնաժողովի շրջանակում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



