Թագուհին թույլատրել է Թերեզա Մեյին կազմավորել երկրի կառավարությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն Էլիզաբեթ Երկրորդ թագուհուց թույլատվություն է ստացել կառավարությունը կազմավորելու համար, թեև նրա գլխավորած Պահպանողական կուսակցությունը չի կարողացել ստանալ ձայների մեծամասնությունը երկրում անցկացված խորհրդարանական ընտրություններում:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, ելույթ ունենալով թագուհու հետ հանդիպումից հետո` Մեյը հայտարարել է, որ կփորձի կազմավորել կառավարությունը Հյուսիսիռլանդական դեմոկրատական միություն կուսակցության աջակցությամբ, որի հետ պահպանողականները սերտ հարաբերություններ են զարգացրել:
Մեյը խոստացել է բոլոր ուժերն ուղղել Brexit-ի հարցում պայմանավորվածություն ձեռք բերելուն, որը Բրիտանիայում շահավետ կլինի բոլորի համար:
Մեյը մասնավորեցրել է, որ Եվրամիության կազմից երկրի դուրս գալու ընթացակարգը կսկսվի հունիսի 19-ին:



