Ֆրանսիացի լրագրողը կարտաքսվի Թուրքիայից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայում ձերբակալված ֆրանսիացի լրագրող և լուսանկարիչ Մաթիաս Դեփարդոնը հունիսի 9-ին կարտաքսվի Ֆրանսիա: Այս մասին հայտնում է ֆրանսիական լրատվամիջոցները՝ վկայակոչելով «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության իրենց աղբյուրները:
Ակնկալվում է, որ Դեփարդոնն արդեն հունիսի 9-ի երեկոյան ժամերին կլինի Փարիզում:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ավելի վաղ հորդորել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ազատ արձակել Դեփարդոնին:
Լրագրողը ձերբակալվել էր Հասանքեյֆում լուսանկարելիս, ապա շուրջ մեկ ամիս պահվել էր թուրքական մեկուսարանում՝ երկրից արտաքսվելու նպատակով:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



