Ադրբեջանը «ՊԿ» և «ԴՇԿ» տիպի գնդացիրներից կրկին կրակ է բացել Բաղանիսի ուղղությամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանը հունիսի 8-ի երեկոյան կրկին գնդակոծել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը:
«Գնդակոծել են երեկոյան 21:00-23:30-ն ընկած ժամանակահատվածում: Նախորդ անգամվա պես նորից ընդհատումներով կրակել են «ՊԿ» և «ԴՇԿ» տիպի գնդացիրներից եւ հրաձգային զենքերից: Փառք Աստծո, էական վնասներ չունենք: 1-2 նյութական վնաս ունենք՝ դարպաս, տանիք, իսկ գիշերը խաղաղ է եղել»,- ասաց համայնքապետը:
Նա նշեց, որ ինչպես յուրաքանչյուր նախորդ դեպքի պարագայում այս անգամ եւս հանձնաժողովը կազմել եւ մարզպետարան է ներկայացրել հասցված վնասի չափը:
«Մինչ այսօր ինչքան վնաս եղել է, միշտ փոխհատուցվել է»,-նշեց Նարեկ Սահակյանը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



