Բրեդ Փիթն օդերեւութաբանի դերում ժպիտով կանխագուշակել Է աշխարհի վերջը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմերիկացի դերասան Բրեդ Փիթը Comedy Central ալիքում Ջիմ Ջեֆրիսի շոուում հանդես Է եկել նորությունների կանխատեսման վարողի դերում եւ ամերիկացիներին անապագա աշխարհ Է կանխագուշակել գլոբալ տաքացման պայմաններում: Շոուի դրվագը հրապարակված Է YouTube-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Օդերեւութաբան Փիթն իր ետեւում գտնվող քարտեզի վրա ժպիտով ցուցադրել Է, որ ամբողջ մոլորակում «շոգը սաստկանում Է»: Եղանակի շատ հակիրճ լուսաբանումից հետո Ջեֆրիսը մասնագետին խնդրել Է կանխատեսում անել: «Իհարկե՛: Մենք ապագա չունենք»,- կենսուրախ տեսքով ասել Է դերասանը:
Վարողը նշել Է, որ դա «հիանալի Է», եւ շարունակել Է վարել թողարկումը ասես ոչինչ չի պատահել:
Հունիսի 1-ին Թրամփը հայտարարել Է Կլիմային վերաբերյալ Փարիզի համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



