Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայկական տեքստիլ ընկերությունները կհամագործակցեն Ֆրանսիական «Բետրանկուր» ընկերության հետ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է ֆրանսիական «Բետրանկուր» ընկերության ներկայացուցիչներին, որոնք եռօրյա այցով Հայաստանում են։ Ֆրանսիական շուկայում առաջատար դիրք գրավող «Բետրանկուր» ընկերությունը մասնագիտացված է աշխատանքային, անհատական պաշտպանության հագուստների արտադրության մեջ և հայտնի է ALLMER, GUY LEROY, NORTHMEN ապրանքային նշաններով: Ընկերությունը մտադիր է գործունեություն ծավելել Հայաստանում՝ համագործակցելով հայկական թեթև արդյունաբերողների հետ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախօրեին  «Բետրանկուրի» ներկայացուցիչներ Մայքլ Նոքաերտը և  Նիկոլաս Կրոմբետեն Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանի հետ այցելել են Վանաձոր և Գյումրի` մարզերում գտնվող գործարանների արտադրանքին տեղում ծանոթանալու, ինչպես նաև համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով: Հանդիպումներ են կազմակերպվել հայկական 7 ընկերությունների հետ։ Նախարար Կարայանը հանդիպման ընթացքում հետաքրքրվել է այցի արդյունքներից։  Մայքլ Նոքաերտը նշել է, որ հայկական երկու ընկերությունների հետ շատ մոտ ապագայում արդեն իսկ կսկսի համագործակցությունը և փորձնական արտադրությունը։ Գործարարի խոսքով՝ մեկ այլ տեքտստիլ ընկերության հետ հնարավոր է նաև երկարաժամկետ համագործակցություն և մեծ ներդրումներ։

«Թեթև արդյունաբերության ոլորտը մեր ուշադրության կենտրոնում է։ Մենք ամեն կերպ աջակցում ենք տնտեսվարողներին՝ ընդլայնելու գործունեությունն ու ստեղծելու  նոր աշխատատեղեր։ Կիրառում ենք աջակցության գործիքակազմն ու այն մեծացնելու հնարավորություններ նախագծում։ Մենք նաև հետամուտ ենք լինելու կադրերի վերապատրաստման խնդրի լուծմանը։ Ցանկանում եմ ընգծել, որ դուք ունեք մեր լիակատար աջակցությունը և Հայաստանում չեք հանդիպի ոչ մի խոչընդոտի»,-նշել է նախարար Սուրեն Կարայանը։ Նախարարը գործարարների հետ քննարկել է հետագա քայլերը։

Հանդիպման ավարտին «Բետրանկուր» ընկերության ներկայացուցիչ Մայքլ Նոքաերտը նշել է․ «Մեզ համար անչափ կարևոր է տեսնել և համոզվել, որ այս ոլորտը ձեր կառավարության առաջնահերթություններից է։ Շնորհակալ ենք այցի կազմակերպման և հյուրընկալության համար։ Ձեր երկիրը թեթև արդյունաբերության ոլորտում լավ պատմություն ունի, մենք ցանկանում ենք այն զարգացնել և բարելավել հայկական արտադրանքը»։ 

Իրանը սպառնում է դադարեցնել օդային հաղորդակցությունը Մերձավոր Արևելքում Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnր Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն Մանվելյան