Երևան, 25.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Օրվա աստղագուշակ

ԼԱՅՖ

Խոյ: Տրամադրվեք պայքարի և մի մտածեք, որ հաղթանակը հեշտ կտրվի: Դրական միտումների ազդեցությունն այսօր աննշան է, իսկ տհաճությունները ներկայացված կլինեն հարուստ տեսականիով: Դրանք կարող են ծագել աշխատավայրոմ, տանը և նույնիսկ փողոցում:

Մեծ է ֆինանսական կորուստների հնարավորությունը, ծախսերը կլինեն ավելի շատ, քան սպասում էիք: Նշանի շատ ներկայացուցիչներ կփչացնեն հարաբերությունները գործընկերների և ղեկավարության հետ: Բայց Խոյերը նույնիսկ ցանկություն էլ չեն ունենա փոխել իրենց վարքագիծը, թեև դա կարող էր օգնել՝ խուսափելու շատ դժվարություններից:

Ցուլ: Շտապողականություն հանդես մի բերեք: Ավելի լավ կլինի՝ մինչև կեսօր կարևոր գործեր չձեռնարկել, եթե նույնիսկ շատ եք ցանկանում: Այդ ժամանակահատվածում դուք հեշտությամբ կտրվեք սադրանքների, ինչից կարող են օգտվել մարդիկ, ովքեր ձեր լավը չեն ցանկանում: Ամենացավոտ հարվածը, սակայն, կարող է հասցնել այն մարդը, ում դուք վստահում եք: Նա կարող է ծաղրել ձեր զգացմունքները կամ գաղտնիքները դարձնել հասարակության սեփականությունը:

Օրվա երկրորդ կեսը շատ ավելի հաջող կդասավորվի, և դա՝ ձեր շնորհիվ: Քննելով ոչ վաղ անցյալի իրադարձությունները՝ դուք ճիշտ հետևություններ կանեք և դրանց համեմատ կփոխեք վարքագիծը: Հնարավոր է ռոմանտիկ ծանոթություն աշխատանքի վայրում:

Երկորյակ: Ինչ էլ որ անելու լինեք, ձեզ հետապնդելու է հաջողությունը: Օգտվեք այդ հանգամանքից: Սակայն, ցավոք, դրական միտումների ազդեցությունը երկարատև չի լինի: Արդեն հաջորդ օրվա ավարտին այն աստիճանաբար կիջնի: Այդ պատճառով էլ նախապատվությունը տվեք այն գործերին, որոնք հնարավոր է արագ ավարտին հասցնել: Մեծ ծրագրեր կարելի է ձեռնարկել, եթե ձեզ աջակցում են ազդեցիկ դաշնակիցները:

Այսօր սկսվող ծանոթությունները կարող են աենահաճելի շարունակություն ունենալ: Բացի այդ, հնարավոր է, որ նշանի շատ ներկայացուցիչներ հանդիպեն այնպիսի մարդկանց, ովքեր հետագայում կօգնեն նրանց վեր բարձրանալ կարիերայի աստիճաններով կամ բարելավել ֆինանսական դրությունը:

Խեցգետին: Օրը թեև թեթև չէ, բայց արդյունավետ է: Քրտինքը ճակատին աշխատելու հեռանկարը ձեզ չի վախեցնում: Գործերը, որոնցով հարկ կլինի զբաղվել, հետաքրքիր են և, բացի այդ, հնարավորություն կտան փայլել սեփական տաղանդով և ցուցադրել մասնագիտական գիտելիքները: Բայց հշեք, այն մարդիկ, ում վրա կփորձեք տպավորություն գործել, չեն նկատի այդ ամենը, եթե դուք չփորձեք մի փոքր ինքնագովազդվել: Մի քաշվեք ինքներդ ձեզ գովելուց:

Հնարավոր են որոշ դժվարություններ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների հետ շփումներում: Շատ Խեցգետիններ կհիասթափվեն այն կանանցից, ում միշտ իրենց դաշնակիցն են համարել: Երեկոյան ինքնազգացողության հետ կապված թեթևակի խնդիրներ կարող են ծագել:

Առյուծ: Կարելի է կյանքի կոչել նախօրյակին ծագած որևէ գաղափար կամ ավարտին հասցնել այն գործերը, որ սկսել էիք կիրակի: Օրը նպաստավոր կլինի հատկապես այն Առյուծների համար, ովքեր այն կսկսեն նոր աշխատավայրում կամ նոր մարդկանց հետ շփումներով: Դժվար չի լինի լավ տպավորություն թողնել մարդկանց վրա, ովքեր մինչ այդ ձեզ չեն ճանաչել: Սա հավասարապես վերաբերում է ինչպես գործնական, այնպես էլ անձնական ոլորտին:

Աշխատեք՝ չներքաշվել տղամարդկանց հետ վեճի մեջ: Եթե կարելի է խուսափել ուժեղ սեռի ներկայացուցիչների հետ վեճերից, ուրեմն այդպես էլ վարվեք, այլապես հարաբերությունները կարող են փչանալ երկար ժամանակով, և դուք, անտեղի, լուրջ հակառակորդ ձեռք կբերեք:

Կույս: Հնարավոր է ոչ հաճելի տեղեկություններ լսեք: Ձեզ համար կարևոր նշանակության հարցը կարող է լուծվել ոչ ձեր օգտին, բայց որքան սառնասրտորեն ընդունեք այդ իրաղությունը, այնքան լավ ձեզ համար: Սեփական հետաքրքրությունների համար համառ պայքարն անիմաստ է, աշխատեք միառժամանակ հարմարվել հանգամանքներին: Քիչ ավելի ուշ դուք կհասկանաք, որ դրանք այնքան էլ անբարենպաստ չեն ձեզ համար:

Օրը զերծ չէ դրական կողմերից: Անձնական հարաբերությունները, որոնք թանկ են ձեզ համար, ներդաշնալ ընթացք կուենան: Սիրահարված կույսերի օրը լի է հաճելի անակնկալներով, հարմար՝ ռամանտիկ հանդիպման համար:

Կշեռք: Օրվա առաջին կեսին աշխատեք զգույշ լինել: Հատկապես զգացմունքայնության տեսանկյունից ձեզ համար դա  օրվա ամենաանբարենպաստ ժամանակահատվածն է: Ուրիշի ազդեցության տակ ընկնելու, խարդախներից տուժելու հավանականությունը մեծ է: Ստեղծված իրավիճակին (այդ թվում և ֆինանսական) տրված սառը և կշռադատված գնահատականը կօգնի ձեզ խուսափել վտանգներից:

Օրվա երկրորդ կեսը կանցնի ավելի հանգիստ: Շատ Կշեռքների գլխում ինքնատիպ գաղափարներ կարող են ծագել, համարձակ մտքեր: Գործնական հոտառությունը բավականին սուր է: Եթե կորոշեք որևէ գործարք կնքել, ապա այն, ամենայն հավանականությամբ, կլինի հաջող:

Կարիճ: Օրվա առաջին կեսը շատ հաջող է դասավորվում: Նշանի շատ ներկայացուցիչների համար դա այն ժամանակահատվածն է, երբ կարելի է զբաղվել սիրած գործով՝ չզգուշանալով որևէ մեկի քննադատությունից կամ ուղղակի բացասական վերաբերմունքից: Շանս կա հարթելու ոչ վաղուցվա մասնագիտական վեճը, գտնել այն մարդուն, ով կօգնի ձեզ լուծելու աշխատանքի հետ կապված խնդիրներ:

Դժվարություններ կծագեն օրվա վերջին մոտ: Հնարավոր է տհաճ նորություններ լսեք, լինեն անսպասելի ձգձգումներ և չծրագրավորած ծախսեր: Բայց ձեր տրամադրությունը ոչինչ չի փչացնեի, որովհետև հակված եք մտածելու, որ մանրուքների վրա չարժե ուշադրություն սևեռել:

Աղեղնավոր: Եղեք շատ ուշադիր: Օրը կարող է լուրջ խնդիրներ բերել կյանքի բոլոր ոլորտներում: Հիշեք, որ մակերեսային որոշումները (սա ավելի շատ վերաբերում է անձնական կյանքին) ոչ միշտ են ճիշտ: Աշխատեք վերլուծել իրավիճակը, հաշվի առեք բոլոր, անգամ մանրուք թվացող հարցերը, որոնց վրա դուք ուշադրություն չէիք դարձնի այլ հանգամանքներում:

Այսօր ձեզ կօգնեն մարդիկ, որոնց հետ ծանոթացել եք հունիսի առաջին օրերին: Նրանց հետ ընդհանու լեզու գտնելը ձեզ հակար ավելի հեշտ կլինի, քան նրանց, ովքեր վաղուցվա ծանոթներ են կամ նույնիսկ բարեկամական կապեր ունեն ձեզ հետ: Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողության հետ կապված խնդիրները՝ քիչ հավանական:

Այծեղջյուր: Առավոտյան ծագող փոքր դժվարությունները կարող են որդովեցնել նշանի շատ ներկայացուցիչների: Նրանց թվում է, ամեն ինչ ընթանում է ոչ այնպես, ինչպես պետք է: Սակայն բացասական միտումների ազդեցությունը երկար չի տևի: Արդեն կեսօրին նրանք կհասկանան, որ իրավիճակը, թեև դանդաղ, բայց փոխվում է դեպի լավը: Դա հիմնականում վերաբերուում է շրջապատի մարդկանց հետ հարաբերություններին:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է տղամարդկանց հետ հաճելի շփումների համար: Նոր ծանոթը կարող է դառնալ թե լավ ընկեր, թե գործընկեր, թե հովանավոր և թե զուգընկեր՝ ամեն ինչ կախված է ձեզնից: Օրը հարմար է սպորտով զբաղվելու համար:

Ջրհոս: Ճարպկորեն օգտվելով ստեղծվող իրավիճակներից՝ կկարողանաք ամրապնդել ձեր մասնագիտական դիրքերը և լավ վաստակել: Վտանգ չկա, որ ուրիշները ձեզ կկշտամբեն ինտրիգների հակվածության կամ դիմացինի վստահությունը շահագործելու մեջ: Դուք ազնիվ եք: Պարզապես կատարում եք քայլեր, որոնք մյուսների մտքով իսկ չեն անցնում:

Օրը խիստ բարենպաստ է սիրային հարցերի համար: Հատկապես այն Ջրհոսները, որ վերջերս են միայն սիրահարվել, կզգան զգացմունքների ուժն ու եկկողմանիությունը, հեշտությամբ կհասնեն փոխըմբռնման: Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողության հետ կապված խնդիրները՝ քիչ հավանական:

Ձկներ: Այսօր մարդիկ, ում հետ կապված եք գործնական կապերով, կփորձեն ճնշուներ գործադրել և ստիպել ձեզ ընդունել որոշումներ, որոնք չեն բխում ձեր շահերից: Ժամանակ է պետք, որպեսզի դուք կարողանաք նախ՝ հանգստանալ, ապա՝ ինքնուրույն գնահատել իրավիճակը, վանել ուրիշների հուշումներն ու ձեզ պարտադրվող մտքերը: Այդ պատճառով էլ ցանկալի չէ, որ գործնական խնդիրների կարգավորմամբ զբաղվեք ճաշից առաջ:

Հակառակ գործնականի՝ ռոմանտիկ հարաբերությունները կդասավորվեն ներդաշնակ, եթե դուք ազատություն չտակ ձեր մռայլ երևակայություններին, չփորձեք վատը փնտրել այնտեղ, ուր այն լինել չի կարող ընդանրապես:

Անվտանգային ծրագրերով և մեր ազգի ամբողջ պոտենցիալը համախմբելով՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ունենալու ենք տեղ արևի տակ. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը ներկայացրեց, թե ինչպիսին կլինի բանակը իրենց հաղթանակի դեպքումԱրշակ արքեպիսկոպոսի գործով դատավորը բացարկ հայտնեց Արթուր Ավանեսյանը ջանք չխնայեց Հայաստանի համար, հիմա նա պատրաստ է հաջորդ պայքարին՝ անվտանգություն ապահովելու համար. Նարեկ ԿարապետյանՀրդեհ` Գյումրիում․ տուժածներ չկան Իսրայելը հրապարակել է ԱՄՆ-ի՝ Իրանի հարցով խաղաղության ծրագրի 15 կետերը ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական արկածախնդրության ավարտի նշաններ դեռևս չկան․ Շոյգու «Ուժեղ խաղաղության» միջազգային համաժողով՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբԹիվ 27 դպրոցում անչափահասը հայհոյել է, վիճաբանել պահակի հետ և հարվածել նրան․ վերջինը հիվանդանոցում է Իրանը հրթիռային հարված է հասցրել Դիմոնային․ Pars Today Թեհրանում հարձակման հետևանքով՝ դպրոց է վնասվելԻրանը չի ընդունում հրադադարը «Հրապարակ». Փաշինյանն ու նրա կառավարությունը ընդդիմությունից գաղափարներ են գողանումՊակիստանն Իրանին փոխանցել է ԱՄՆ առաջարկը, Թուրքիան նույնպես կարող է հյուրընկալել բանակցությունները․ Reuters Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտումՄասիսում 75-ամյա տղամարդը դանшկահարել է նախկին կնոջըՀայաստանը նոր քաղաքական մշակույթի կարիք ունի․ Արմեն ՄանվելյանՍպասվում է ձյուն Ով ընտրում է այս իշխանությանը, շնորհակալություն է հայտնում Ալիևին. Գեներալ Կարապետյան Ստորագրեցինք հուշագիր հոլանդական Dyami անվտանգության հետախուզական ընկերության և հունական DRCS-ի հետ. մենք փոփոխություններ ենք բերելու. «Ուժեղ Հայաստան»«Ուժեղ խաղաղության» միջազգային համաժողով՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ. ՈւղիղՓաշինյանը նոր շոուներ է պատրաստում ընտրություններից առաջ Սահմանադրական դատարանը ամբողջությամբ անցավ Փաշինյանի վերահսկողության ներքո Փաշինյանին օգնելու համար հաղթահարել են Հունգարիայի դիմադրությունը Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր Մեր պետության քարտեզը հենց դուք եք անարգում՝ այն դարձնելով ձեզ համար քարոզչական գործիք. Էդմոն ՄարուքյանՍտոմատոլոգիական ծառայություններն ու բուհական կրթությունը պետք է լինեն անվճար․ Հրայր Կամենդատյան.Հայազգի ռեժիսորի ֆիլմը դարձել է «Նիկա» մրցանակի դափնեկիրՄենք կորցնելու ենք մեր երկիրը Նիկոլի պատճառով. Վահե ԴարբինյանԻրանի դեմ Ամերիկայի և Իսրայելի կողմից սանձազերծված պատերազմը անխուսափելիորեն ավարտվելու է Իրանի լիակատար հաղթանակով. Խաչիկ ԱսրյանՖասթ Բանկը տեղաբաշխում է 12 միլիարդ ՀՀ դրամի կորպորատիվ պարտատոմսերԲազմազավակ հայրը փորձել է այրել կնոջը և հինգ երեխաներինC360 քարտեր. Մի քանի քարտ՝ մեկ գնովՌուսաստանը բաց է Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով Հայաստանում գործում է դեղերի թանկացման մաֆիա. Հրայր ԿամենդատյանՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանին Հայաքվեի սոցիալական ծրագրի չորս հիմնասյունները. Հրայր ԿամենդատյանԻրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ազգային ժողովում միաձայն վավերացվել է ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ազատ առևտրի համաձայնագիրը Իշխանությունն ընտրել է ժողովրդին ահաբեկելու ճանապարհը․ Աննա ԿոստանյանՄենք ճիշտ էինք, դուք՝ սխալ․ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության մերժված առաջարկը դարձավ օրենքի փոփոխություն. Նաիրի Սարգսյան Արցախի վերահայացումն անհերքելի իրավունք է՝ ազգային առաջնահերթություն, և դա փոխելն անհնար է. Աննա ԿոստանյանՆիկո՛լ խեղկատակ, Ապրիլի 24-ին քո վերջն է լինելու, դու պիտի հեռանաս մինչև ընտրութուններ․ Գրիգորյան Տիեզերքում արևային վահանակներն աշխատում են առնվազն 5 անգամ ավելի արդյունավետ Մեր հստակ պահանջը Եվրոպական միությանից՝ իրավունքի գերակայություն և հավասարություն բոլորի համար. Ռոբերտ Ամստերդամ Սահմանադրությունը վերաձևվում է ադրբեջանաթուրքական թելադրանքով․ Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ-ի նոր ներդրումը՝ կենսունակ համայնքների զարգացման համարԼուկաշենկոն ժամանել է Փհենյան (տեսանյութ, լուսանկար) Դաժան սպանություն. 15-ամյա երեխա է սպանվելԲազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու