Վթար Վանաձոր քաղաքում. մեքենան բախվել է բենզալցակայանին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 8-ին, ժամը 21:12-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է մոտակայքում գտնվող բենզալցակայանի վառելիքի լիցքավորման սարքին. որից առկա է բենզինի արտահոսք, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Nissan X-Trail» մակնիշի 34 CD 233 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Հ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել Զորավար Անդրանիկ փողոցի թիվ 1/1 հասցեում գործող «ԱԼԿԱՆ» ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայանի վառելիքի լիցքավորման սարքին, որից առկա է բենզինի արտահոսք, տուժածներ չկան:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վառելիքի արտահոսքը դադարեցվել է տեղի ուժերով:
Ժամը 21:20-ից մինչև 21:25-ը փրկարարներն իրականացրել են բենզալցակայանի տարածքի լվացման աշխատանքներ:



