Պուտին․ Վաշինգտոնի քաղաքականությունը չի փոխվի անկախ նրանից, թե ով է իշխանության ղեկին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎաշինգտոնի քաղաքականությունը չի փոխվի անկախ նրանից, թե ով է իշխանության ղեկին։ Նման տեսակետ է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռեժիսոր Օլիվեր Սթոունին տված հարցազրույցում, որը նոր նախագիծ է սկսել՝ զրույցների շարք Ռուսաստանի նախագահի հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ռեժիսորի հետ զրույցում Պուտինը նշել է, որ ԱՄՆ-ում փոխվում են նախագահները, իսկ քաղաքականությունն անփոփոխ է մնում։ Նրա խոսքով, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն բախվում են ընդհանուր սպառնալիքների ու նրանք չպետք է մոռանան այդ թվում հետագա միջուկային զինաթափման հնարավորության մասին։
Պուտինը հիշեցրել է, որ Ռուսաստանին ու ԱՄՆ-ին , չնայած երկկողմանի հարաբերությունների սրմանը, անցյալում բազմիցս կապել են նաեւ դաշնակցային հարաբերություններ։ «Մենք աջակցել ենք ԱՄՆ-ի անկախության պայքարը։ Մենք դաշնակիցներ ենք եղել Առաջին համաշխարհային պատերազմում, Երկրորդ համաշխարհային պատերազմում։ Հիմա մենք ընդհանուր սպառնալիքներ ունենք, որոնք կապակցված են միջազգային ահաբեկչության, աղքատության, շրջակա միջավայրի դեգրադացիայի հետ, որն իրոք սպառնում է ամբողջ մարդկությանը»,- հայտնել է Ռուսաստանի նախագահը։ «Ի վերջո, մենք կուտակել ենք այնքան միջուկային զենք, որ դա արդեն սպառնալիք է դարձել ամբողջ աշխարհի համար։ Մեզ չէր խանգարի այդ մասին մի քիչ մտածել։ Մենք աշխատելու բաներ ունենք»,- նշել է Պուտինը։



