Երևանի մի շարք փողոցներում կիրականացվի երթևեկության փոփոխություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի Իսակովի պողոտա-Առնո Բաբաջանյան փողոց խաչմերուկում (Արգավանդի խաչմերուկ) 2017 թվականին հունիսի 9-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, փոփոխության արդյունքում՝ Իսակովի պողոտայով Երևանի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների համար նշված խաչմերուկում կկազմակերպվի հետադարձի տեղ, ինչի համար տվյալ խաչմերուկի հատվածում լրացուցիչ կավելացվի միայն հետադարձի համար առանձնացված 4-րդ երթևեկելի գոտի:
Իսկ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում նոր կառուցված օլիմպիական ավանի տարածք տրանսպորտային միջոցների մուտքն անվտանգ կազմակերպելու նպատակով՝ 2017 թվականի հունիսի 9-ից Եղվարդի կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Փոփոխությունների արդյունքում՝ Եղվարդի խճուղու նշված հատվածում Զովունի գյուղի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցներին երթևեկելի 3-րդ գոտուց կթույլատրվի երթևեկել ուղիղ կամ դեպի ձախ՝ դեպի օլիմպիական ավանի մերձակա տարածք (նախկին ուղիղ կամ հետադարձի փոխարեն): Հակառակ ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցներին նշված վայրում կարգելվի հետադարձի կատարումը՝ նրանք այդ հատվածում կարող են երթևեկել միայն ուղիղ:




