Եմենում խոլերայից զոհվածների թիվը հասել Է 727-ի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵմենում խոլերայից զոհվածների թիվն ապրիլի 27-ից ի վեր կազմել Է 727, հիվանդացածների քանակը հասնում Է ավելի քան 91 հազարի: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս տվյալներն իր կայքում բերում Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):
Ավելի վաղ հաղորդվել Էր հունիսի 4-ի դրությամբ 681 մահացածների մասին: Մահացության մակարդակը հասել Է այնպիսի չափերի, որ ամեն ժամ խոլերայից մեկ մարդ Է մահանում, նշված Է հաղորդագրության մեջ: Հիվանդությունից արդեն 727 մարդ Է մահացել երկրի 23 նահանգներից 19-ում:
ԱՀԿ-ի տվյալներով՝ ապրիլի 27-ին Եմենում խոլերայի երկրորդ բռնկման սկզբից ի վեր հունիսի 5-ի դրությամբ հիվանդացածների ընդհանուր թիվը կազմում Է 91,4 հազար, որոնց կեսից ավելին կանաք են: Ավելի քան 16 հազար հիվանդացածներ մինչեւ 5 տարեկան երեխաներ են: Դեպքերի կեսից ավելին գրանցված Է Ամանաթ ալ Ազիմախի, Հաջայի, Արմանի եւ ալ Հոդեյդայի նահանգներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



