Օլիվեր Սթոունը Պուտինի մասին իր ֆիլմը ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի հարաբերությունները կարգավորելու փորձ Է համարում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմերիկացի կինոռեժիսոր Օլիվեր Սթոունն իր ֆիլմը, որը նկարահանվել Է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մի շարք զրույցների հիման վրա, համարում Է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի փոխհարաբերությունները բարելավելու փորձ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ռեժիսորն այս մասին հունիսի 7-ին պատմել Է Star Tribune թերթին:
«ԱՄՆ-ի համար չափազանց կարեւոր Է հասկանալ մյուս տեսակետը»,- մեջբերում Է անում հրատարակությունը նրա խոսքից: «Ես շահագրգռված եմ հարաբերությունների հետագա վատթարացումը կանխելու հարցում»,- հավելել Է Սթոունը: Պուտինը եւ Սթոունն անցկացրել են մի քանի զրույցներ, որոնց հիման վրա նկարահանվել Է չորսսերիանոց վավերագրական ֆիլմ: Այն ԱՄՆ-ում կցուցադրվի հունիսի 12 – 15-ը: Առայժմ եթեր են տրվել հարցազրույցի սոսկ մի քանի դրվագներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



