Տարեսկզբից Վրաստանից գինու արտահանումը նվազել Է 44 տոկոսով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ2015 թվականի հունվար-սեպտեմբերին վրացական գինու արտահանման ծավալն անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել Է 44 տոկոսով: Այդ մասին, հաղորդել Է Վրաստանի Գինու ազգային գործակալությունը:
Հաշվետու ժամանակահատվածում աշխարհի 41 երկիր Է արտահանվել 66,8 մլն դոլար գումարի շուրջ 24,1 մլն շիշ (0,75-լիտրանոց) վրացական գինի:
«Արտահանման նվազումը պայմանավորված Է Ռուսաստանի եւ Ուկրաինայի քաղաքական-տնտեսական իրադարձություններով, որոնց հետեւանքով Ռուսաստան արտահանումը պակասել Է 55 տոկոսով, իսկ Ուկրաինա՝ 62 տոկոսով»,-նշել են գործակալությունում, հաղորդել Է Sputnik-ը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



